Արցախում միանվագ դրամաշնորհի և դրամական աջակցության 1657 շահառուներին փոխանցվել է շուրջ 420 միլիոն դրամ

Արցախի Հանրապետությունում շարունակվում է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով տնտեսության տուժած ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին միանվագ դրամաշնորհ և միանվագ դրամական աջակցություն տրամադրելու գործընթացը: Այս մասին տեղեկացնում է Արցախի պետական եկամուտների կոմիտեն։

« 2023 թվականի մարտի 10-ի դրությամբ միանվագ դրամաշնորհի և միանվագ դրամական աջակցության միջոցառումների շահառու 1657 տնտեսավարող սուբյեկտներին փոխանցվել է շուրջ 420,1 միլիոն դրամ։

Մարտի 10-ի դրությամբ շահառուներին կատարված փոխանցումների վերաբերյալ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ կից հղմամբ »,- նշված է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն