Արցախի ԱԺ խմբակցությունների ղեկավարները հարցեր են ուղղել պետնախարարին՝ հարցազրույցում արտահայտած մտքերի կապակցությամբ

Արցախի ԱԺ խմբակցությունների ղեկավարները մարտի 10-ին հանդիպել են երկրի նորանշանակ պետնախարար Գուրգեն Ներսիսյանի հետ:

Ինչպես  տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովից, հանդիպմանը քննարկվել են հանրապետությունում շրջափակման հետևանքով ստեղծված խնդիրները և դրանց մեղմման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

«Անդրադարձ է կատարվել ներկա ճգնաժամային պայմաններում գյուղատնտեսական  աշխատանքների կազմակերպման ընթացքին և ոլորտում առկա խնդիրներին:

Խմբակցությունների ղեկավարները հարցեր են ուղղել Գուրգեն Ներսիսյանին՝ մարտի 7-ին news.am-ին տված հարցազրույցում արտահայտած որոշ մտքերի կապակցությամբ: Պետնախարարը նշել է, որ իր աշխատակազմի միջոցով արդեն պարզաբանումներ է տվել և որպես հիմք պետք է ընդունել դրանք»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ երկուստեք համոզմունք է հայտնվել, որ Արցախի ԱԺ ապրիլի 14-ի հայտարարությունը շարունակում է մնալ որպես Արցախի պաշտոնական դիրքորոշում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն