Նիկոլ Փաշինյանը պատախանեց հարցին, թե արդյոք ՀՀ-ն կանգնած է նոր լայնածավալ պատերազմի եզրին։
«Տեսնում ենք Ադրբեջանի շարունակվող ագրեսիվ հռետորիկան ու քաղաքականությունը, որը անընդհատ աճել է և, ես կարծում եմ, որ այո, հիմա շատ մեծ է էսկալացիայի հնարավորությունը և՛ Հայաստանի սահմանի երկայնքով, և՛ ԼՂ-ում։ Իմ եզրակացությունը Ադրբեջանի ավելի ու ավելի դարձող հռոտորաբանությունից է և, իհարկե, կան այլ տվյալներ»,- ընդգծեց Փաշինյանը։
Ինչ վերաբերում է զսպման մեխանիզմներին, վարչապետը նշեց՝ մենք համոզված ենք, որ ՀՀ-ն չէ, որ նախաձեռնում է ագրեսիվ գործողություններ և դա է պատճառը, որ ՀՀ-ն համաձայնել է ԵՄ դիտորդական առաքելությանը․
«Մենք, հասկանալով, որ հարցեր ենք ստանում այդպիսի, այդ թվում՝ ԵՄ գործընկերների կողմից, մենք ասեցինք, որ դեմ չենք դիտորդներին, որպեսզի դուք մեր տեղեկատվության վրա հիմնվելու անհրաժեշտություն չունենաք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը նաև հայտնեց, որ 2022 թվականի հոկտեմբերին Պրագայում նախնական պայմանավորվածությունը եղել է այն, որ ԵՄ դիտորդները լինեն շփման գծի երկու կողմից՝ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի, սակայն հետո Ադրբեջանի նախագահը հրաժարվել է։
«Այնտեղ տարբեր թեմաներ շոշափվեցին, Ադրբեջանի նախագահը մեզ մեղադրւմ էր ԼՂ-ում բանակ ունենալու մեջ, ես ասացի, որ չունենք, եև ես առաջարկեցի, որ միջազգային դիտորդներ հրավիրենք ԼՂ, թող իրենք գնահատեն, Ադրբեջանը, սակայն, մերժեց։ Եվ սա կարևոր հանգամանք է։
Ես կարծում եմ, որ միջազգային հանրությունը պետք է արձանագրի, որ շատ մեծ է նոր էսկալացիայի վտանգը, և հաշվի առնելով Լաչինի միջանցքի փակ լինելն ու էթնիկ զտումներ իրականացնելու Ադրբեջանի ակնհայտ նախապատրաստությունները, մեր դիրքորոշումն այն է, որ Լաչինի միջանցք և ԼՂ ուղարկվի միջազգային փաստահավաք առաքելություն»,- նշեց վարչապետը։