Մեզ համար ամենակարեւորը երաշխավորի ինստիտուտը չէ, այլ երաշխիքների ինստիտուտը․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ հարցին, թե ով կարող է լինել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի երաշխավոր և ինչ դիրքորոշում ունեն ՌԴ-ն ու Արեւմուտքը․

«Երբ մենք ասում ենք երաշխավոր, նկատի ունենք իրականացման երաշխիքներ։ Մենք ասում ենք՝ պետք են երաշխավորներ՝ նկատի ունենալով, օրինակ, պետություններ, միջազգային կազմակերպություններ, միջազգային մեխանիզմներ, եւ դա մեր տեսակետն է։ Բայց նաեւ բանակցային պրոցեսում չպետք է բացառել մի իրավիճակ, երբ մի առաջարկ կհնչի, որը կլուծի հարցը բովանդակային՝ ձեւով լինելով ուրիշ։

Հիմա, օրինակ, ամենատարբեր մեխանիզմներ կան, այդ թվում երաշխիքներ, մեզ համար կարեւոր է, որ լինեն այդ պայմանագրի իրականացման երաշխիքներ, դա կարող են լինել երաշխավորները, դա կարող է լինել այլ մեխանիզմ, բայց մեզ համար ամենակարեւորը երաշխավորի ինստիտուտը չէ, այլ երաշխիքների ինստիտուտը։ Այսինքն՝ ձեւը չէ կարեւոր, այլ բովանդակություն»,- ասաց Փաշինյանը։ 

Հարցին՝ իսկ ՌԴ-ն, Արեւմուտքը բովանդակության մասով ինչ-որ բան ասո՞ւմ են, պատասխանեց․

«Ինձ թվում է՝ էդպիսի ըմբռնում կա։ Մեր հարցադրումն ինչ է․ մենք ասում ենք պետք են երաշխիքներ, որ պայմանագիրը, պայմանավորվածությունները կատարվեն, կարո՞ղ է լինել ինչ-որ մեկը, որ ասի՝ չէ, թող չկատարվեն, ստորագրեք, ինչ էական ա՝ կկատարվեն, թե չէ։ Այլ բան, որ դրա վերաբերյալ կան տարբեր կարծիքներ, տեսակետներ»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն