Արցախի առողջապահության նախարար է նշանակվել Վարդան Նիկոլայի Թադևոսյանը: Այս մասին տեղեկանում է Արցախի նախագահի հրամանագրից:
Հրամանագրերից մեկով Սամվել Արծրունու Ավետիսյանն ազատվել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
Սամվել Ավետիսյանն Արցախի Հանրապետության առողջապահության նախարար էր նշանակվել 2022 թվականի դեկտեմբերի 21-ին:
2023 թվականի մարտի 13-ին նա ազատման դիմում էր ներկայացրել: Սամվել Ավետիսյանը տեղեկացրել էր, որ ստանձնած պաշտոնից հրաժարվելու անմիջական և միակ պատճառն այն է, որ առողջապահության համակարգի ղեկավարի պաշտոնը ստանձնելու առաջարկ է արվել մեկ ուրիշի՝ առանց իրեն տեղեկացնելու։