Հայաստանի Հանրապետության օրակարգում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության եւ իրավունքների հարցը։ Այն, ինչ այս վերնագրի ներքո եւ էս շրջանակի մեջ չի տեղավորվում, այդ հարցի շահառուն ԼՂ ժողովուրդն է։ Էական է՝ ինչ է տեսնում ԼՂ ժողովուրդը, եւ էական է, թե ԼՂ ժողովուրդը միջազգային մեխանիզմի պայմաններում արդյոք հնարավորություն ունի հետապնդել իր իրավունքները եւ անվտանգության հարցերը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Էական չի՝ ով ա մեղավոր, ով չի մեղավոր, ամենամեծ պրոբլեմը ԼՂ-ին բանակցային գործընթացից դուրս թողնելն ա կամ իր դուրս մնալն ա, սա ֆունդամենտալ, շրջադարձային կետ ա մեզ համար։ Դուք չեք զգացե՞լ՝ ինչքան Հայաստանն ավելի ակտիվ եւ ավելի բարձր ա խոսել տարբեր բաների մասին, էնքան ԼՂ ձայնը մարել է, եւ դուրս ա մնացել ընդհանրապես միջազգային տեսադաշտից։ Հարցի հիմնական շահառուն ԼՂ ժողովուրդն ա։
2018-ին մի հայտարարություն արեցի, ասացի՝ ես ՀՀ վարչապետն եմ, ես ԼՂ վարչապետը չեմ, որովհետեւ ԼՂ ժողովուրդը ինձ քվե չի տվել, ինձ քվե տվել ա ՀՀ ժողովուրդը, եւ էդ ժամանակ էլ, հիմա էլ, առաջ էլ ես կարծում եմ, որ ԼՂ ժողովուրդն ա շահառուն, ինքը պիտի խոսա, ԼՂ ներկայացուցիչները պիտի ունենան եւ հնարավորություն, եւ պատասխանատվություն՝ այդ հարցերը հասցեագրելու եւ իրավիճակ կառավարելու, բնականաբար, մենք էլ պիտի աջակցենք նրանց»,- ասաց նա։
Հարցին՝ որեւէ բանով կաշկանդվա՞ծ է, որ հայտարարի՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, Փաշինյանը պատասխանեց․
«Ես, իհարկե, կաշկանդված եմ, շատ բաներով, ԼՂ ժողովրդի անվտանգությամբ, ՀՀ անվտանգությամբ, ՀՀ ժողովրդի անվտանգությամբ, ձեր անվտանգությամբ, բոլորի անվտանգությամբ, ՀՀ ինքնիշխանությամբ, սուվերենությամբ, անկախությամբ, ՀՀ պետական շահերով, իհարկե, կաշկանդված եմ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։