2022-ին Հայաստանի զինված ուժերը համալրվել են ԱԹՍ-ներով և հակատանկային ու ՀՕՊ միջոցներով |azatutyun.am|

azatutyun.am: 2022-ին Հայաստանի զինված ուժերը համալրվել են համապատասխան զինտեխնիկայով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով և հակատանկային ու ՀՕՊ միջոցներով, այսօր խորհրդարանում տեղեկացրեց պաշտպանության նախարարը՝ ներկայացնելով անցած տարի պաշտպանության ոլորտում կատարված աշխատանքները։

«Հաշվետու ժամանակահատվածում Զինված ուժերը համալրվել են տարբեր տեսակի ԱԹՍ-ներով, հակատանկային, ՀՕՊ միջոցներով ու դրանց արդիականացված համակարգերով, թրթուրավոր և անվավոր ինժեներական տեխնիկայով, ականազերծման լրակազմով, քողարկման ցանցերով, ՌՔԿՊ և կապի միջոցներով, ականանետերով, նռնականետերով, օպտիկական սարքերով, ջերմատեսիլ նշանոցներով, տարբեր տեսակի զինամթերքով և այլ տեսակի սպառազինության և ռազմական տեխնիկայի միջոցով», – ներկայացրեց Սուրեն Պապիկյանը:

Պաշտպանության նախարարը շատ փակագծեր չբացեց, թե կոնկրետ որ երկրներից է Հայաստանը ռազմական տեխնիկա ձեռք բերել, ամեն դեպքում վստահեցրեց այդ ուղղությամբ ամենօրյա աշխատանք է կատարվում։

«Մեր բանակը սպառազինված է այնքանով, ինչքանով մենք հնարավորություն ենք ունեցել ձեռք բերել միջոցներ: Ամենօրյա ռեժիմով զբաղվում ենք դրանով և չեմ կարող ասել, թե որտեղից ինչ ենք գնել, դա գաղտնի է», – ասաց Պապիկյանը:

Անդրադառնալով առաջնագծին՝ պաշտպանության նախարարը տեղեկացրեց, որ այս ուղղությամբ նույնպես աշխատանքներ են կատարվել, մասնավորապես, շարունակվել է տեսադիտարկման համակարգերի տեղադրումը։ Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը, սակայն, հակադարձեց Սուրեն Պապիկյանին՝ պատերազմից ավելի քան 2 տարի է անցել, բայց առաջնագիծն այդպես էլ ամբողջությամբ չի կահավորվել։

Շարունակությունը՝ azatutyun.am-ում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով