Հայաստանը ստացել է Ադրբեջանի նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ․ Նիկոլ Փաշինյան

Ստացել ենք Ադրբեջանի նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ․ այսպիսով թևակոխել ենք պայմանագրի նախագծի քննարկման չորրորդ շրջափուլ։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Մենք կքննարկենք և առաջիկայում կներկայացնենք մեր դիտարկումները։ Մենք հավատարիմ ենք և չենք շեղվելու խաղաղության օրակարգից»,- ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ  Նիկոլ Փաշինյանը մարտի 13-ին տեղի ունեցած  մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ փետրվարի կեսերին ՀՀ-ի հերթական արձագանքը խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ փոխանցվել է Ադրբեջանին և  մի քանի օր առաջ ՀՀ-ն ստացել է Ադրբեջանի արձագանքը։

«Պետք է ընդգծել, որ որոշակի առաջընթաց (փաստաթղթում) մենք տեսնում ենք, բայց ինչքան առաջ ենք գնում, այնքան առաջ են գալիս ֆունդամենտալ խնդիրներ․ առաջինը՝ Ադրբեջանը փորձում է խաղաղության հնարավոր պայմանագրի միջոցով ՀՀ-ի նկատմամբ տարածքային պահանջներ կամ նկրտումներ ձևակերպել, ինչը կարմիր գիծ է մեր համար, հաջորդը Ադրբեջանը փորձում է ԼՂ-ում ցեղասպանություն կամ էթնիկ զտում իրականացնելու մանդատ ձեռք բերել, այդ թվում՝ ՀՀ-ի ստորագրությամբ, հաջորդը՝ Ադրբեջանը հետապնդում է այնպիսի գիծ, որ մենք պայմանագրի կատարման երաշխիքների համակարգ չունենանք, ինչը նույնպես կարմիր գիծ է մեզ համար»,- ասել էր  Փաշինյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն