Թուրքիան կալանավորված լրագրողների թվով համաշխարհային ռեկորդ է սահմանել |tert.am|

tert.am: Մամուլի միջազգային ինստիտուտը զեկույց է հրապարակել, որում նշվում է, որ Թուրքիայում այսօր կալանավորված է 120 լրագրող, ինչը վատագույն ցուցանիշն է աշխարհում: Այս մասին տեղեկացնում է diken.com.tr կայքը:

Թուրքիայում 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո շուրջ 150 000 գիտնական, դատավոր և պետական աշխատող է ազատվել աշխատանքից՝ կասկածվելով հեղաշրջման փորձի հետ կապ ունենալու համար:

Ամբողջ աշխարհում լրատվամիջոցներն ուսումնասիրող Մամուլի միջազգային ինստիտուտի զեկույցում նշված է նաև, որ Թուրքիայում կալանքի տակ պահվող լրագրողների նկատմամբ ծանր մեղադրանքներ են առաջադրված:

Արտակարգ դրությունից հետո կալանավորված լրագրողների թիվը 160-ից նվազել է 120-ի, բայց նույնիսկ այս ցուցանիշով Թուրքիան շարունակում է աշխարհում առաջինը լինել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն