Կառավարությունը քննարկում է պղնձաձուլական նոր համալիրի կառուցման հարցը |armenpress.am|

armenpress.am։ Հայաստանում պղնձաձուլական նոր համալիրի կառուցման հարցը գտնվում է ՀՀ կառավարության օրակարգում:

Այս մասին նոյեմբերի 20-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Չինական ընկերության հետ բանակցությունները շարունակվում են, և չինական ընկերությունը, նախնական պայմանավորվածության համաձայն, ծրագրում է այցելություն Հայաստան, և ես կարծում եմ, որ այդ այցի շրջանակներում ես նույնպես կընդունեմ պատվիրակությանը:

Ընդհանուր առմամբ, նոր պղնձաձուլական համալիրի կառուցումը մեր օրակարգում է, որովհետև այն, ինչն առկա է Ալավերդիում, արդյունավետ չէ, բնապահպանական տեսանկյունից շատ խնդրահարույց է։ Եվ այն, ինչը հիմա է քննարկվում, գրեթե քիչ կապ ունի այն բանի հետ, ինչ եղել է նախկինում»,- ասաց Ավինյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով