Ռուս խաղաղապահների զգուշավորությունը տեղին է. Արցախի պետնախարարը՝ Լաչինի միջանցքը բացելու մասին |tert.am|

tert.am: Եթե խոսում ենք ճանապարհի արգելափակմանը մասնակից ադրբեջանցիներին հեռացնելու, այլ վայր տեղափոխելու մասին, ապա ենթադրվում է, որ ռուս խաղաղապահները սա պետք է կատարեն ֆիզիկական ուժ, բռնություն գործադրելու եղանակով: Ըստ էության նման քայլը կարող է իրավիճակի սրման, վատթարացման տանել: Այս մասին ասաց Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը՝ պատասխանելով ֆրանսիացի լրագրողի այն հարցին, թե ինչու ռուս խաղաղապահները չեն բացում ճանապարհը:

«Կարծում եմ՝ ռուս խաղաղապահների ցուցաբերած զգուշավորությունը տեղին է: Ռուս խաղաղապահները ջանք են գործադրում խնդիրը լուծել քննարկումների և դիվանագիտական ուղիների գործադրման միջոցով: Երբ Ադրբեջանը ճանապարհի փակման համար ներկայացնում է այն հիմնավորումը, թե իբր Արցախից անօրինական հանքանյութ է արտահանվում կամ իբր Հայաստանից զենք է տեղափոխվում Արցախ, այս մտահոգությունները փարատելու համար նույնիսկ ռուսական կողմը քննարկեց հնարավոր տեխնիկական միջոցների գործադրմամբ այդ «մտահոգությունները» փարատելու հարցը: Բայց Ադրբեջանը իր մոտեցմամբ վերահաստատեց, որ այդ փաստարկներն իրականում ձևական պատճառաբանություններ են»,-ասաց Արցախի պետական նախարարը:

Վերջինս մեկ անգամ ևս նկատեց, որ խաղաղապահների կողմից շարունակվում են անհրաժեշտ բոլոր միջոցները խաղաղ ճանապարհով խնդիրը լուծելու համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով