Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Արցախում |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանում մարտի 24-ին տեղի ունեցած երկրաշարժի ցնցումները Արցախում զգացվել են մինչև 3 բալ ուժգնությամբ։ Այս մասին տեղեկանում է Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տարածած հաղորդագրությունից:

Մարտի 24-ին`տեղական ժամանակով ժամը 11։09-ին, Ադրբեջանի Իսմայիլ քաղաքից 22 կմ հյուս-արևելք, հյուսիսային լայնության 40.86°, արևելյան երկարության 48.41°, օջախի 10 կմ խորությամբ` 4,6 մագնիտուդով 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Ավերածությունների մասին տվյալներ չեն հաղորդվել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն