Արցախում առաջիկայում մեկնարկելու են որոշ ապրանքների գնման համար նախատեսված նոր կտրոնների տրամադրման աշխատանքները

Արցախում առաջիկայում մեկնարկելու են որոշ ապրանքների գնման համար նախատեսված նոր կտրոնների տրամադրման աշխատանքները։ Այս մասին ասված է ԱՀ տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրության մեջ․

«Տեղեկացնում ենք, որ առաջիկայում մեկնարկելու են որոշ ապրանքների գնման համար նախատեսված նոր կտրոնների տրամադրման աշխատանքները՝ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված հանձնաժողովի համակարգմամբ: Տվյալ հանձնաժողովի աշխատանքների ղեկավարումն այսուհետ կատարելու է պետական տեսչությունների կառավարման կոմիտեի նախագահը`որպես հանձնաժողովի նոր նախագահ։

Այսօրվանից սկսվել են նոր կտրոնների պատրաստման ու տրամադրման նախապատրաստական աշխատանքները։ Հավելյալ մանրամասը տեղեկությունների ու նոր մոտեցումների մասին կհայտարարվի մոտ օրերս»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն