ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգային խորհրդի հանձնաժողովն Արցախի շրջափակումը դատապարտող բանաձև է ընդունել |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգային ասամբլեայի դատական համակարգի հանձնաժողովն Արցախի շրջափակումը դատապարտող բանաձև է ընդունել, որին աջակցություն են հայտնել երկու կուսակցությունների ներկայացուցիչները:

AJR 1 բանաձևի նախաձեռնողը խորհրդի անդամ Քրիս Հոլդենն է։ Բանաձևը ներկայացվել է նաև Կալիֆոռնիա նահանգի սենատոր Էնթոնի Պորտանտինոյի կողմից՝ սենատորներ Բոբ Արչուլետայի և Սքոթ Ուիլքի համահեղինակությամբ:

Բանաձևն ԱՄՆ կառավարությանը կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել և մարդասիրական աջակցություն ցուցաբերել Արցախի ժողովրդին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն