Արցախի ԱԳ նախարարը և Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահը քննարկել են Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանն այսօր Հայաստանի Հանրապետությունում Արցախի մշտական ներկայացուցչությունում ընդունել է Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեին և նրա գլխավորած պատվիրակությանը։ 

Կողմերը քննարկել են Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, հետագա անելիքների ու հումանիտար ծրագրերի վերաբերյալ հարցեր։

Լորան Վոքիեն  վստահություն է հայտնել, որ Արցախի և իր ղեկավարած շրջանի միջև համագործակցությունն այսուհետ միայն ավելի է խորանալու և ամրապնդվելու։ Իր հերթին Սերգեյ Ղազարյանը շնորհակալություն է հայտնել Վոքիեին՝ Արցախի հանդեպ բարեկամական վերաբերմունքի համար։ 

Օրվա երկրորդ կեսին Լորան Վոքիեն հանդիպում է ունեցել 44-օրյա պատերազմի հետևանքով բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատած արցախցիների հետ, լսել նրանց խնդիրները, քննարկել իրավական նշանակության մի շարք հարցեր։
 
Հանդիպմանը նախորդել է ֆրանսիական պատվիրակության երկօրյա այցը Սյունիքի մարզ։ Ֆրանսիացի պաշտոնյաները եղել են Լաչինի միջանցքի սկզբնամասում, արձանագրել, որ Արցախ տանող միակ ճանապարհն արգելափակված է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն