azatutyun.am: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը խորհրդակցություն է անցկացրել, որտեղ իր ձևակերպմամբ «ազատագրված տարածքներում» և «վերահսկողության տակ վերցված նոր բարձունքներում» «սադրանքները վճռականորեն ճնշելու ուղղությամբ» հանձնարարականներ է տվել։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ մեկնաբանելով ադրբեջանական բանակի «հաջող գործողությունների հետ չհամակերպվողների հայտարարությունները»՝ պաշտպանության նախարարն ընդգծել է, որ «ոչ ոք իրավունք չունի իրենց հետ խոսել սպառնալիքի լեզվով»։ Համաձայն նախարարության հաղորդագրության՝ Հասանովը նշել է, թե «ահաբեկչության և օկուպացիայի քաղաքականությանն աջակցող երկրների զինվորականների զրպարտչական բնույթի մեղադրանքներն անընդունելի և անհեթեթ են»:
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում