ՆԱՏՕ-ն չի կարողանա Ուկրաինային նախատեսվածից ավելի Leopard մատակարարել. Գերմանիայի ՊՆ |azatutyun.am|

azatutyun.am: Հյուսիսատլանտյան դաշինքի երկրները նախատեսում են Ուկրաինա ուղարկել Leopard 2 տանկերի երկու գումարտակ և Leopard 1 տանկերի չորս գումարտակ, մինչդեռ հայտարարվածից ավելի մատակարարումներ չեն կարող անել։ Այս մասին ասել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։

Գերմանացի նախարարի խոսքով՝ քիչ հավանական է, որ Կիևը ավելի շատ տանկեր ստանա՝ սահմանափակ ռեսուրսների պատճառով, այդ թվում՝ դաշնակիցներից։

«Ես չեմ տեսնում սցենար, որում հնարավոր կլինի [Ուկրաինա] ուղարկել լրացուցիչ տանկեր քան հայտարարվել էր։ Մենք, ինչպես մյուս երկրները սահմանափակ պաշարներ ունենք։ Որպես դաշնային պաշտպանության նախարար՝ ես չեմ կարող ամեն ինչ տալ»,- ընդգծել է Պիստորիուսը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն