Շուշիի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել. ՌԴ ՊՆ

ՌԴ ՊՆ-ն Արցախում խաղաղապահների գործունեության մասին տեղեկագրում հրադադարի ռեժիմի մեկ խախտում է արձանագրել Շուշիի շրջանում։

«Այս փաստով ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հետաքննություն է իրականացնում», – նշվում է հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունը հայտնում է նաև, որ Գորիս-Ստեփանակերտ երթուղիով մարդասիրական բեռներով ավտոշարասյուն է ուղեկցվել։

Ավելի վաղ Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի արևելյան և հարավ-արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ՁՀՆ֊7 նռնականետ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով