azatutyun.am: Ադրբեջանի հատուկ ծառայությունները Բաքվում չորս հոգու են ձերբակալել, ովքեր կասկածվում են Միլի մեջլիսի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆայի վրա հարձակվելու մեջ, այս գիշեր հայտնել է երկրի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
«Բաքվի Ղարադաղի շրջանում Ադրբեջանի ՆԳՆ, Գլխավոր դատախազության և Պետական անվտանգության ծառայության կողմից համատեղ հատուկ գործողություն է իրականացվել, Ֆազիլ Մուստաֆայի վրա հարձակվելու մեջ կասկածվող չորս տղամարդ է բերման ենթարկվել», – ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ ձերբակալվածների մասին մանրամասն տեղեկություն կտրամադրվի ավելի ուշ։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորը հարձակման է ենթարկվել անցած շաբաթ, Մուստաֆայի կյանքին վտանգ չի սպառնում: Պետական անվտանգության ծառայությունը տեղի ունեցածն ահաբեկչություն է որակել, արտգործնախարարությունն էլ հայտարարել է, թե մահափորձի հետքերը տանում են դեպի Իրան: