Ֆրանսիայի նախագահը և Եվրահանձնաժողովի ղեկավարն այցելում են Չինաստան |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն այսօր սկսում են եռօրյա այցը Չինաստան:

Ելիսեյան պալատն ավելի վաղ մամուլին տեղեկացրել էր, որ ուկրաինական իրադարձությունները լինելու են Չինաստանի իշխանությունների հետ քննարկումների կենտրոնում։

Իր հերթին, ֆրանսիական դիվանագիտության ղեկավար Կատրին Կոլոննան օրեր առաջ նշել էր, որ Մակրոնը մտադիր է Չինաստանի ղեկավարությանը զգուշացնել Ռուսաստանին «ռազմական աջակցությունից զերծ մնալու» կարևորության մասին։

Հաղորդվում է նաև, որ Մակրոնի հետ Չինաստան կմեկնի ֆրանսիացի գործարարների մեծ պատվիրակություն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով