Ըստ Կրեմլի՝ Պուտինը և Փաշինյանը քննարկել են Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը

Ըստ Կրեմլի մամուլի ծառայության՝ ի թիվս ՀՀ կառավարության հաղորդագրության մեջ նշված կետերի՝ ՀՀ եւ ՌԴ նախագահների հեռախոսազրույցի ընթացքում «վերահաստատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման կարևորությունը»։

Ռուսական կողմի հաղորդագրության համաձայն՝ շարունակվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի տարբեր ասպեկտների քննարկումը։ Այս համատեքստում կարևորվել է 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հիմնարար պայմանավորվածությունների հետևողական իրականացումը, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության և կայունության ապահովման, Անդրկովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման վերաբերյալ:

Հիշեցնենք, որ հայկական կողմը նույնպես տարածել է հաղորդագրություն, որում նշվում է. 
«Քննարկվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում շարունակվող հումանիտար ճգնաժամը: Այս համատեքստում ՀՀ վարչապետը կարևորել է ՌԴ խաղաղապահ առաքելության կողմից հետևողական քայլերի իրականացումը: 

Քննարկվել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հայտարարությունների իրականացմանը, այդ թվում՝ տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր:

Մտքեր են փոխանակվել նաև հայ-ռուսական հարաբերությունների և դրանցում տեղի ունեցող այլ զարգացումների շուրջ»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն