ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը:
Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ:
Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ և այն գործում է իր կանոնակարգին համապատասխան:
Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։
Այժմ գործում է յոթերորդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 132 պատգամավորից, 88-ը ներկայացնում են «Իմ քայլը» դաշինքը, 26-ը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, 18-ը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։ ԱԺ գործող նախագահը Արարատ Միրզոյանն է։