«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի» տեխտրանսպորտային պարկի աշխատակիցները գործադուլ են անում |epress.am|

epress.am: Արդեն տասը օր շարունակ՝ հուլիսի 2-ից սկսած, «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի» տեխտրանսպորտային պարկի աշխատակիցները գործադուլ են անում: Կոմբինատի ղեկավարությունից նրանք պահանջում են վճարել վնասակար, առանձնապես ծանր եւ առանձնապես վնասակար աշխատանքների կատարման, գիշերային ժամերին աշխատելու համար աշխատանքային օրենսգրքով նախատեսվված հավելավճարները։

Տեխտրանսպորտային պարկի աշխատակիցների գործադուլին ավելի ուշ միացել էին նաև կոմբինատի մյուս արտադրամասերի աշխատակիցները:
Աշխատակիցների հետ հանդիպել էին կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, սակայն հանդիպումները շոշափելի արդյունք չէին տվել․ աշխատակիցները պնդում են, որ իրենց պահանջներն արդարացի են և օրինական, իսկ կոմբինատի ղեկավարությունը պարտավոր է դրանք բավարարել։

Լեռնագործների, մետալուրգների եւ ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային միության նախագահ Էդուարդ Փահլևանյանը հուլիսի 12-ին կոչ արեց դադարեցնել գործադուլն ու անցնել աշխատանքի։

Փահլևանյանը, պարզվեց, այսօրվա ասուլիսին մասնակցելու առաջարկով դիմել էր նաև կառավարությանն ու գործատուներին, սակայն վերջիններս՝ մասնակցելու փոխարեն, լիազորել էին իրեն՝ ճյուղային արհմիության ղեկավարին, հանդես գալ հայտարարությամբ։

Նա հայտնեց, որ «գործատուների հաշվարկով» Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի մեկ օրվա չաշխատելու ընդհանուր վնասը կազմում է 100 հազար դոլար։ Ուստի, ստեղծված իրավիճակում, ըստ արհմիության ղեկավարի, «լուծման կոնտրուկտիվ քայլ» կլինի (պետք է ենթադրենք, ի հակադրություն գործադուլի) ստեղծել եռակողմ հանձնաժողով՝ կազմված կառավարության, գործատուի եւ արհմիության մասնագետ ներկայացուցիչներից, որը կզբաղվի «տվյալ խնդրի լուծման գործերով»:

Շարունակությունը այստեղ՝ epress.am:

x