ԱԺ-ն քննարկեց խնամակալության նպաստ սահմանող օրենսդրական  նախագիծը
11:58 - 03 մարտի, 2020

ԱԺ-ն քննարկեց խնամակալության նպաստ սահմանող օրենսդրական նախագիծը

 ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար քննարկեց «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը , որը ներկայացրել է  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի։ Նախագծով առաջարկվում է սահմանել խնամակալության նպաստ:

«Նախագծով առաջարկվում է սահմանել խնամակալության նպաստ, և այդ իրավունքը վերապահել 14 տարին չլրացած անչափահասների խնամակալներին, որոնք ֆիքսված են խնամակալության համակարգում: Առաջարկվում է խնամակալ նշանակված անձանց հաշվառումը խնամակալության նպաստի համակարգում իրականացնել ՀՀ կառավարության սահմանած չափորոշիչների համաձայն»,-ասաց նախագծի հեղինակ Նարեկ Զեյնալյանը։

Պատգամավորը նշեց, որ նախագիծը վերաբերում է շուրջ 450 անձի: Բյուջեի  ծախսը լինելու է շուրջ 140 մլն դրամ: Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում նախագծի վերաբերյալ առաջարկություններ չեն եղել:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը Ազգային ժողովում ներկայացրեց կառավարության դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ: Վերջինս նշեց, որ  կառավարությունում քննարկումը սահուն է անցել,  տեխնիկական փոփոխությունների հետ կապված առաջարկներն ընդունվել են:

«Կառավարությունը դեմ չէ նախագծին: Հիմնական աշխատանքը պետք է արվի կառավարության կողմից կարգը մշակելու ընթացքում, պետք է հստակ չափորոշիչներ որդեգրենք, որպեսզի խուսափենք հնարավոր ռիսկերից»,-ասաց Ուդումյանը։

Ուդումյանը ընգծեց, որ կարող են լինել ընտանիքներ, որոնք այդ համակարգում ընդգրկվելու համար, օրինակ՝ կարող են հրաժարվել երեխայից, և երեխայի խնամքով զբաղվի, ասենք, տատիկը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել