Ազգային ժողովը քննարկում է հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու և  տնտեսվարողներին աջակցելու նախագիծը
12:01 - 22 ապրիլի, 2020

Ազգային ժողովը քննարկում է հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու և տնտեսվարողներին աջակցելու նախագիծը

Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում քննարկում է հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու  վերաբերյալ ներկայացված նախագծերը։ Նախագծերի հեղինակները՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։ Նախագծերը հակաճգնաժամային են և աջակցելու են տնտեսվարողներին դուրս գալ կորոնավիորւսի վարակով ստեղծված ճգնաժավային իրավիճակից։

«Այսօր գործող հարկային կարգավորումներով, եթե տնտեսվարողը ներդրումներ է կատարում, գնում է սարքել, շենք շինություններ է կառուոցում, չի կարողանում մեկ տարում ծախսագրել, առանձին դեպքերում ժամկետները տարբեր են։ Օրինակ համակարգիչների և նման տեխնիկայի համար 1 տարի է, արտադրական սարքավորումների համար 5 տարի, շենքերի, շինությունների համար 20 տարի։   Եթե ինչ-որ մեկը մեկ միլիոն դոլարանոց հոսքագիծ է գնել, ինքը չի կարող այդ մեկ միլիոն դոլարի ծախսը հենց նույն հարկային տարում ծախսագրել, որպես ծախս, իր եկամուտներից պակասեցնել և ավելի քիչ  շահութահարկ վճարել, դա պետք է կատարի առնվազն 5 տարում և մաս- մաս»- ասաց Բաբկեն Թունյանը։

Վերջինս նշեց, որ հարկային օրենսգրքում ներկայումս այդ կանոնից կա մեկ բացառություն, ինչը կառավարության կողմից հավանության արժանացած  ներդրումային ծրագրերի մասով է։ Տնտեսվարողը կարող է այդ կանոնից շեղվել և սարքավորումների ու անշարժ  գույքի մասով ինքնուրույն որոշել, թե ինքը ինչ ժամանակներում կարող է կատարել այդ վճարումները։

«Մենք առաջարկում ենք, որ այս հնարավորությունները տարածվեն նաև այն տնտեսվարողների վրա, ովքեր ներդրումներ կանեն մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը։ Սա նպաստելու է, որ տնտեսվարողները, ովքեր  նպատակ ունեին ներդրում անել գալիք տարիների ընթացքում, ներդրումն անեն այս տարի։Տնտեսվարողները բուն էֆեկտը  զգալու են ոչ թե այս տարի , այլ հաջորդ տարի, որովհետև հարկը վճարվեու է հաջորդ տարի, իսկ տնտեսությւոնը էֆֆեկտը զգալու է այս տարի,- հավելեց պատգամավորը»։

Հարցին, թե արդյոք պետք չէ ոլորտային սահմանափակումներ մտցնել, Թունյանը ատասխանեց, որ ի սկզբանե քննարկվել է, որ օրինակ հանքարդյունաբերողների վրա այս նախագիծը չտարածվի, սակայն պատգամավորի   կարծիքով՝ հակառակը, եթե հանքարդյունաբերողը խոշոր ներդրումներ է անելու, սարքավորումներ է բերելու, ապա պետք է կարողանա օգտվել այս նախագծից։

«Այդ ներդրման արդյունքում նա նաև պակասեցնելու է բնապահպանական վնասները և աշխատանքն ավելի արդյունավետ է լինելու»,- ասաց Թունյանը։ 

Պատգամավորը հավելեց, որ  մինչև դեկտեմբերի 31-ը որոշված ժամկետը, որոշ առումով փորձնական շրջան է լիենլու և եթե այս գործիքը լինի արդյունավետ, գուցե հիմնովին փոփոխություններ արվեն հարկային դաշտում, հակառակ դեպքում գործիքը կհանվի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել