Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, աշխարհ, 29․03․20 (թարմացվող)
21:42 - 29 մարտի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, աշխարհ, 29․03․20 (թարմացվող)

20։00-  Մարտի 29-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 91-ի: Այս մասին ասվում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքէջում: Այս պահի դրությամբ Վրաստանում պաշտոնապես բուժված է համարվում 18 պացիենտ: Կարանտինային գոտում է գտնվում 4717 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 268 պացիենտ: |aliq.ge|

 

17:59- Իտալիայի սպորտի նախարար Վինչենցո Սպադաֆորան անիրական է համարում ֆուտբոլի առաջնությունը մայիսի սկզբին վերսկսելը: այս մասին գրում է իտալական Gazetta.it-ն: Նախարար ՎինչենցոՍպադաֆորան շեշտել է, որ սխալ է առաջնությունը վերսկսել մայիսի 3-ին, առանձնացնելով, որ ակումբներ մեծ բացթողում են ունեցել խաղալով այն ժամանակ, երբ պետք էր կասեցնել առաջնությունը: Իտալիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվեց մարտի 13-ին` կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: |armenpress.am|

 

17:53- Չինաստանի տարածքում կորոնավիրուսային վարակի տարածումը հաջողվել է կանգնեցնել: Այս մասին հայտարարել է Չինաստանի առողջապահության հարցերով պետական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մի Ֆենը: Մարտի 28-ի դրությամբ՝ վիրուսով վարակվածների հաստատված դեպքերը 3000-ից քիչ են |tert.am|

 

13:16- Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 90-ի։ Ապաքինվել է 18 մարդ, այդ թվում՝ 2 երեխա, հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբայան: Կարանտինում 4695 մարդ կա, իսկ հիվանդանոցում բժիշկների հսկողության տակ՝ 231։ |panarmenian.net|


13:10- Վերջին օրվա ընթացքում Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակված 270 մարդ, ևս 4 մարդ մահացել է։ Երկրում ընդհանուր առմամբ գրանցվել է մահվան ելքով 8 դեպք, իսկ վարակվածվերի ընդհանուր թիվը հասել է 1534-ի (մեծամասամբ՝ Մոսկվայում), ապաքինվել է 64 մարդ։


12:30- Իտալական «Յուվենտուս»-ի ֆուտբոլիստները, մարզչական շտաբը և աշխատակազմը կորոնավիրուսի պանդեմիայի ընթացքում աշխատավարձ չեն ստանա: Սա, մասնավորապես, վերաբերում է մարտ, ապրիլ, մայիս և հունիս ամիսներին: Թե՛

 

ֆուտբոլիստները և թե՛ անձնակազմը տվել են իրենց համաձայնությունը։ [«Յուվենտուս»-ի մամուլի ծառայություն]


12:05- Ֆրանսիայի Օ-դե-Սեն դեպարտամենտի Գլխավոր խորհրդի նախագահ, նախկին նախարար Պատրիկ Դևեջյանը մահացել է մարտի 29-ի լույս գիշերը, հաղորդում է AFP-ը։ Ծագումով հայ 75-ամյա քաղաքական գործիչը հոսպիտալացվել էր, երբ նրա մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս։ 


10:50- ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է չսահմանել կարանտին Նյու Յորքում։ Որոշումն ընդունվել է Սպիտակ տան կորոնավիրուսի հարցերով խմբի առաջարկով, նաեւ Նյու Յորքի, Նյու Ջերսիի եւ Կոնեկտիկուտի նահանգապետերի հետ խորհրդակցության արդյունքում։ Այս մասին նա գրել է թվիթերյան իր էջում։


10:45- Իսպանիայի կառավարությունը որոշել է խստացնել կարանտինի պայմանները: Վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է․ «Կառավարությունը նախարարների արտակարգ իրավիճակների խորհրդում որոշում կկայացնի տանը թողնել բոլոր այն մարդկանց, որոնց աշխատանքը կենսական անհրաժեշտություն չունի: Մարտի 30-ից ապրիլի 9-ը նրանց տեղաշարժը ևս կսահմանափակվի, սակայն նրանք կստանան այդ երկու շաբաթվա աշխատավարձը»։ 


10:40- Միացյալ Թագավորության տարածքում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 1019-ի: Վարակվածների ընդհանուր թիվը 17,089 է, ապաքինվել է 135 մարդ:


10:30- Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան 4-րդ դեպքը: Վարակվածների ընդհանուր թիվը 182 է, ապաքինվել է 15 մարդ։


10:10- Աշխարհում կորոնավիրուսի հետևանքով մահացության դեպքերի թիվն անցել է 30 000-ից: Ըստ worldometers.info կայքի՝ Իտալիայում մահացության դեպքերը դարձել են 10 023, ԱՄՆ-ում 2229, Իսպանիայում՝ 5 982: Գերմանիայում այս թիվը շարունակում է անհամեմատ ցածր մնալ` 433:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել