21։51- ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հրապարակել է հարցուպատասխան՝ կորոնավիրոիսի տնտեսական հետևանքների
չեզոքացման իններորդ միջոցառման մասին։
21։34- Այսօրվանից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը, սկսեց ընդունել կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտներին: ԲԿ-ն միաժամանակ կկարողանա սպասարկել շուրջ 500 պացիենտի, այդ թվում 50 պացիենտի՝ վերակենդանացման բաժանմունքում: [Առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյան]
21։27- Մարտի 25-ից ապրիլի 3-ը ընկած ժամանակահատվածում իրականացվել են բուժաշխատողների համար նախատեսված նոր կորոնավիրոըսի կանխարգելմանը և բուժմանն ուղղված վերապատրաստման դասընթացներ՝ տեսական, գործնական, ինչպես նաև առցանց տարբերակներով։ Դասընթացին ներկա են գտնվել 331 բուժաշխատակից, որից 131 բժիշկ և 200 միջին և կրտսեր բուժանձնակազմ։ Առցանց եղանակով մասնակցել է 149 բուժաշխատակից` 120 բժիշկ և 29 միջին բուժանձնակազմ: [ՀՀ Առողջապահության ազգային ինստիտուտ]
20։49- Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային միջոցառումների ընթացիկ արդյունքները: ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն անդրադարձել է 1-ին և 2-րդ միջոցառումների ընթացքին. 1-ին միջոցառման շրջանակում ներկայացվել է 229 վարկային հայտ, արդեն կան 7 հաստատված վարկեր՝ 1 մլրդ 63 մլն դրամին համարժեք, 2 կազմակերպությանը վարկն արդեն տրվել է, մյուսներին կտրամադրվի երկուշաբթի:
19։54- Կառավարության էջն ինքնամեկուսացած եւ մեկուսացած քաղաքացիների առօրյան հետաքրքիր դարձնելու նոր տարբերակ է առաջարկում։ Շաբաթական երկու օր Ձեզ համար ուղիղ եթերում հայ կատարողները ելույթ կունենան տնից։ #ՏանըՄնա և վայելի՛ր աշխարհահռչակ ջազ դաշնակահար Տիգրան Համասյանի կատարումները։ [ՀՀ կառավարություն]
19։36- ԱՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ առայսօր հանրապետությունում կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել: Այս պահի դրությամբ նոր մեկուսացված անձինք չկան: Այն քաղաքացին (առանց ախտանիշների), ով ՀՀ-ից մուտք էր գործել Արցախ և օրեր առաջ մեկուսացվել էր Քաշաթաղի շրջանային հիվանդանոցում, փորձանմուշի հետազոտությունը կիրականացվի առաջիկա օրերին: [Արցախի տեղեկատվական շտաբ]
19։20- Նոր Նորքի բազմաբնակարանները երեկվանից ախտահանվում են նոր, ավելի արդյունավետ սարքերով։ [Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյան]
18։50- Արագածոտնի մարզի ևս 261 աշակերտ երկուշաբթի օրվանից կկարողանա լիարժեք մասնակցել հեռավար դասընթացներին: ԿԳՄՍՆ-ի կողմից հավաքագրված տեխնիկայից և համակարգչային սարքերից 81-ը (67 համակարգիչ, 14 սմարթֆոն և պլանշետ) հատկացվել է Արագածոտնի մարզին: Արագածոտնի մարզպետարանում դրանք այսօր տրամադրվեցին մարզի 59 հանրակրթական դպրոցների: Մարզպետարանի կրթության ոլորտի պատասխանատուները, իմ հանձնարարությամբ, իրականացրել են շահառուների ընտրությունը՝ նախապատվությունը տալով սոցիալապես անապահով, դպրոցահասակ 3 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին: [Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյան]
18։13- Ուրախ եմ տեղեկացնել, որ մարտի 25-ից կիրառվող՝ անձանց տեղաշարժի իրավունքի և տնտեսական գործունեության մի շարք տեսակների ժամանակավոր սահմանափակումների շնորհիվ ինտենսիվության գործակիցը հաջողվել է նվազեցնել մարտի 25-ից մեկ շաբաթ առաջ գնահատված մոտ 2 արժեքից և հասցնել այն 1,4-ի: [Տիգրան Ավինյան]
18։00- Ստեփանակերտում կանխարգելիչ միջոցառումների իրականացման շրջանակներում ապրիլի 5-ին քաղաքապետ Դավիթ Սարգսյանը հրավիրել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի արդյունքում որոշվել է ախտահանել Ստեփանակերտի համեմատաբար խոշոր առևտրային սրահների տարածքներն ու այն վայրերը, որտեղ նկատելի է մարդկանց ակտիվ տեղաշարժ: Օրվա երկրորդ կեսին սկսվել է վերոնշյալ աշխատանքների իրականացումը: [Արցախի տեղեկատվական շտաբ]
17:54- «Առողջ Արցախ» ծրագրի իրականացման շրջանակներում Արցախ ներկրված նոր տեխնիկական միջոցները ժամանակավորապես փոխանցվել են ՊԲ-ին՝ լրացուցիչ ախտահանիչ միջոցառումներ իրականացնելու համար: [Արցախի տեղեկատվական շտաբ]
17:45- Ի պատասխան շրջանառվող որոշ խոսակցությունների հայտնում եմ, որ երբևէ չեմ ունեցել և չունեմ կորոնավիրուսային հիվանդություն: Պարզապես, հաշվի առնելով այն փաստը, որ ամեն օր աշխատանքի բերումով գտնվում եմ այն բժշկական հաստատություններում, որտեղ իրականացվում է կորոնավիրուսային հիվանդության բուժօգնություն եվ սպասարկում` սահմանափակել եմ շփումս տարեց և (կամ) քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց հետ, այդ թվում՝ ընտանիքիս անդամների: Որևէ հիվանդանոցում կամ հյուրանոցում չեմ բնակվում: [Առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյան]
17:22 Մեր քաղաքացիներին կոչ եմ անում կորոնավիրուսի համավարակի գնալով ահագնացող վտանգի պայմաններում չմասնակցել ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությանը։ Սա հապճեպ քաղաքական որոշում չէ, այլ բխում է մինչ այդ հստակեցված իմ դիրքորոշումից և կատարված քայլերից, որոնք միտված էին մեր քաղաքացիների առողջության պահպանմանը և ազգային անվտանգությանը սպառնացող վտանգների կանխմանը։ [Մասիս Մայիլյան]
16:15- Տավուշի մարզում այս պահին 2 վարակակիր կա, որոնցից մեկն ազգությամբ ուզբեկ է։ Կան 30-ից ավելի մեկուսացվածներ, որոնք հայտնաբերված դեպքերի կոնտակտավորներ են։ [ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյան]
15:56- Թոքերի արհեստական օդափոխման ևս 7 համակարգեր այս օրերին ինժեներների ջանքերի շնորհիվ վերանորոգվել են և պատրաստ են շահագործման։ Այս սարքերից յուրաքանչյուրը կարող է մարդկային բազմաթիվ կյանքեր փրկել։ Մեր կոչին արձագանքած հարյուրավոր կազմակերպություններին և անհատներին հայտնում եմ, որ իրենց առաջարկները ուսումնասիրման և դասակարգման ընթացքում են։ [Հակոբ Արշակյան]
15:54- 7-օրյա կրկնապատկման տեմպը պահպանվում է: #ՄնաՏանը #ԿոտրիրՏեմպը #ՀարթեցրուԿորը [Արսեն Թորոսյան]
15:46- Շուրջ 30 ՀՀ քաղաքացիներ այսօր Ամստերդամի օդանավակայանից կուղևորվեն Մինսկի օդանավակայան, որտեղից էլ կժամանեն Հայաստան։ [Նիդերլանդներում ՀՀ դեսպանություն]
15:10- Պարետատունը նվիրատվությունների համար Երևանում և մարզերում առանձնացրել է հատուկ պահեստներ՝ առաջին անհրաժեշտության ապրանքները հավաքագրելու, այնուհետև առավել խոցելի խմբերին տրամադրելու համար։ [ՀՀ կառավարություն]
14:35- Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը այցելում է բժշկական կազմակերպություններ, ծանոթանում է կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված պացիենտների բժշկական օգնության կազմակերպմանը և պայմաններին: [ԱՆ]
13:00- Ձեզ եմ ներկայացնում Covid-19 Armenia հավելվածը, որը ստեղծվել է Հայաստանում և ամբողջությամբ հայ մասնագետների աշխատանքի արդյունքն է: Ձեզ արդեն ծանոթ AC19 հավելվածի (որը այլևս չի գործելու) տվյալների բազաները տեղափոխվել են Covid-19 Armenia: Հավելվածի ամենակարևոր կետը օգտատիրոջ բժշկական թեստավորումն է: Մի շարք հարցերի պատասխանների արդյունքում համակարգը գնահատում է Ձեր առողջական վիճակը և անհրաժեշտության դեպքում խորհուրդ տալիս թե ինչ քայլեր ձեռնարկել: Covid-19 Armenia-ն հասանելի է
✅թե՛ Google Play (https://play.google.com/store/apps/details?id=am.gov.covid19)
✅թե՛ AppStore (https://apps.apple.com/am/app/covid-19-armenia/id1505830061) հարթակներում։ [Տիգրան Ավինյան]
12:07- Կորոնավիրուսային վարակի կասկածով հիվանդներին մեկուսացնելու համար Արցախի բուժհաստատություններում առանձնացվել են համապատասխան հիվանդասենյակներ: Ներկա դրությամբ ԱՀ ԱՆ ենթակա բուժհիմնարկներում կորոնավիրուսի հաստատված ախտորոշմամբ ու կորոնավիրուսի կասկածով հիվանդներ չկան: [Արցախի տեղեկատվական շտաբ]
11:45- Հեռավար ուսուցումն իրականացնելու նպատակով հավաքագրված սարքավորումները երկուշաբթվանից կհասնեն հասցեատերերին։ ԿԳՄՍ նախարարությունը Կոտայքի մարզին է տրամադրել ավելի քան հինգ տասնյակ լիովին նոր պլանշետներ, որոնք կտրամադրվեն մարզի շուրջ 15 գյուղական համայնքների դպրոցներին։ Նախաձեռնությունն իրականություն է դարձել նաև SMART նորարար կրթության հիմնադրամի և UCOM հեռահաղորդակցային ընկերության համագործակցությամբ, որի արդյունքում շուրջ երեք տասնրակ համակարգիչ ևս կտրամադրվի մարզի դպրոցներին։ [ԿԳՄՍՆ]
11:00- Հայաստանում ապրիլի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 52 դեպք, բուժվածների թիվն ավելացել է 14-ով, հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 822 է: Բուժվածների թիվը 57 է, փաստացի բուժվողներինը՝ 758, բացասական թեստերը՝ 3877, մահվան ելքերը՝ 7: [ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն]
10:30- Ցավոք, մեր մարզում վարակման դեպքերը, մյուս մարզերի համեմատ, ամենաշատն են։ Նրանց առողջական վիճակն այս պահի դրությամբ գնահատվում է բավարար, մեծ մասը գնում է դեպի կազդուրում։ Ինչ վերաբերում է վարակվածների տարիքային խմբին, ասեմ, որ ամենափոքրը 2.5 ամսական է, ամենատարեցը՝ 85։ Մեկուսացվածների և ինքնամեկուսացվածների ընդհանուր թիվն անցնում է 1100-ից։ [Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյան] |factor.am|
comment.count (0)