18։30- Իսպանիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսից 674 մարդ է մահացել, որը մարտի սկզբից ի վեր երկրում գրանցված նվազագույն 24-ժամյա ցուցանիշն է: Այս մասին հաղորդում է CNN-ը: Վերջին տվյալների համաձայն՝ Իսպանիայում կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացել է 12 418 մարդ: Ներկա պահին ակտիվ վարակակիր է 80 261 մարդ: Համաճարակի բռնկումից ի վեր երկրում վարակվել է 130 759 մարդ, որոնցից 38 080-ն ապաքինվել է: |tert.am|
18։21- ԵՏՀ-ն հաստատել է այն ապանքների ցանկը, որոնք ազատվել են ներկրման մաքսատուրքերից։ Ապրանքերը մաքսատուքրից ազատված են լինելու մինչև հունիսի 30-ը։ Որոշման նպատակն է թուլացնել ԵԱՏՄ երկների տնտեսության վրա բացասական ազդեցությունը և հանրության համար անհրաժեշտ ապրանքների դեֆիցիտ չստեղծել։ Այդ ցանկի մեջ են ներառվել գյուղատնտեսական և պարենային ապրանքներ, ինչպիսիք են՝ կարտոֆիլը, սոխը, կաղամբը, գազարը, պղպեղը, տարեկանը, բրինձը, հնդկաձավարը, ինչպես նաև՝ հյութերն ու պատրաստի մանկական սնունդը։ |hetq.am|
16:30- Իրանում կորոնավիրուսից բուժվել և հիվանդանոցից դուրս են գրվել 102 ու 106 տարեկան պացիենտներ, հաղորդում է IRNA գործակալությունը։
15:17- Վերջին օրվա ընթացքում Իրանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2483 նոր դեպք՝ ընդհանուր թիվը հասցնելով 58 226-ի։ Մահացել է ևս 151 մարդ, մահացածների ընդհանուր թիվը հասել է 3603-ի։
14:45- COVID-19 համաճարակը շատ ավելի մեծ ազդեցություն կունենա համաշխարհային տնտեսության վրա, քան 2007-2008 թվականների ֆինանսական ճգնաժամը: ԱՄԿ-ն պատրաստ է բացել «ռազմական մեկ տրիլիոն դոլարը», որը մեր հատուկ պահուստն է՝ նախատեսված ռազմական ժամանակում օգտագործելու համար: [Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիևա] |aysor.am|
13:40- Շրի Լանկայում կորոնավիրուսի համաճարակի տարածման դեմ պայքարի շրջանակում բանտերից գրավով 2961 կալանավոր է դուրս եկել։ Այժմ պետական բանտերում ավելի քան 26,000 կալանավոր կա, ինչը 2․5 անգամ գերազացնում է նախատեսված տարողունակությունը։ |panarmenian.net|
12:25- Մոսկվայում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 536 նոր դեպք: Ընդհանուր առմամբ ՌԴ մայրաքաղաքում հաստատվել է վարակի 3893 դեպք: |ria.ru|
12:40- Վրաստանում կորոնավիրուսից ևս մեկ պացիենտ է մահացել: Մահացածը 81 ամյա կին է։ Նրա վիճակը ի սկզբանե գնահատվում էր կրիտիկական: Պացիենտն ունեցել է երկկողմանի թոքաբորբ, տարել է սրտամկանի սուր ինֆարկտ, ինչպես նաև ունեցել է սրտի քրոնիկ անբավարարություն զարկերակային գերճնշումով։ |aliq.ge|
12:30- Շաբաթ ճեպազրույցի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ելույթով աջակցել է կորոնավիրուսից նոր դեղամիջոցի թեստավորմանը: Նա հայտարարել է, որ կարող է իր վրա փորձարկել այն և կոչ արել մյուսներին նույն կերպ վարվել բժշկի կողմից հաստատում ստանալու դեպքում, հաղորդում է Reuters-ը։ Խոսքը վերաբերում է հիդրոքսիքլորոխին դեղամիջոցին, որն օգտագործվում է մալարիայի բուժման դեպքում։ Եվրահանձնաժողովն արդեն հայտարարել է, որ կորոնավիրուսի բուժման համար հիդրոքսիքլորոխինի արդյունավետությունն ապացուցված չէ։ |news.am|
11:50- Տարբերակներ ունենք վերսկսելու Եվրոպա լիգան ու Չեմպիոնների լիգան մայիսին, հունիսին կամ հուլիսին, դա կախված է երկրների կառավարություններից: Եթե նրանք ասեն, որ խաղեր անցկացնելը հնարավոր չէ, մենք ոչինչ անել չենք կարող: Օգոստոսին ու սեպտեմբերին արդեն շատ ուշ կլինի: Հնարավոր է՝ ամեն փուլում երկուսի փոխարեն մեկ հանդիպում անցկացնենք` վիճակահանությամբ որոշելով, թե որ թիմը կխաղա սեփական հարկի տակ, որը` մրցակցի: Ամենայն հավանականությամբ բոլոր խաղերը կանցնեն առանց հանդիսատեսի, բայց կհեռարձակվեն։ [ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերին] | korrespondent.net||tert.am|
11:40- Վրաստանում ապրիլի 5-ի ժամը 10:30-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 8-ով, հասնելով՝ 170-ի: Աճել է նաև ապաքինվածների թիվը, որոնք արդեն 36-ն են: Երկրում գրանցված է կորոնավիրուսից մահվան մեկ դեպք։ Կարանտինային գոտում գտնվում է 5067 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 330 պացիենտ: |aliq.ge|
11:25- Ուզբեկստանում սահմանվում է պարտադիր ինքնամեկուսացման ռեժիմ, գրում է UzNews-ը։ Ապրիլի 6-ից Տաշկենտում, Նուկուսում և շրջկենտրոններում բնակվող քաղաքացիները կարող են դուրս գալ փողոց միայն բժշկի, աշխատավայր, դեղատուն, մթերային ու առաջին անհրաժեշտության ապրանքներ վաճառող խանութներ այցելելու համար, որոնք գտնվում են բնակության վայրի մերձակայքում։ |news.am|
11:00- Աշխարհում այս պահի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1,203,188 դեպք: Համավարակի ամբողջ ընթացքում կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպքերը 64,747 են, ապաքինվել է 246,760 մարդ:
10:55- Թուրքիայում վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3013 դեպք, ընդհանուր դեպքերի թիվը հասել է 23 934-ի։ Եվս 76 մարդ մահացել է՝ մահվան դեպքերի քանակը հասցնելով 501-ի։ Ընդհանուր առմամբ ապաքինվել է 786 մարդ:
10:45- Թուրքիան բռնագրավել է Իսպանիայում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող կորոնավիրուսով հիվանդների համար գնված հարյուրավոր շնչառական սարքերը, որոնց գումարը վճարել են մի շարք իսպանական համայնքներ: Ինչպես տեղեկացնում է El Mundo-ն, այս մասին հայտարարել է երկրի ԱԳ նախարարը։ Նրա խոսքով՝ Թուրքիայի կառավարությունը որոշել է սարքերը «պահել սեփական հիվանդների համար»:
Սարքավորումներն արտադրվել են Թուրքիայում՝ իսպանական ընկերության պատվերով, որը անհրաժեշտ բաղադրամասերը բերել է Չինաստանից: Երբ ինքնաթիռը բեռնվել է շնչառական սարքերով, թուրքական մաքսային ծառայությունն այն կանգնեցրել է, իսկ կառավարությունը որոշում է կայացրել այն պահել իր երկրում: |tert.am|
10:40- ՌԴ-ում գրանցվել է երեխաների շրջանում հիվանդության 235 դեպք: Նրանցից 17-ի մոտ թոքաբորբ է: «Ծանր» վիճակում գտնվող երեխաներ չկան, սակայն սուր շնչառական վիրուսային հիվանդության մեղմ ու չափավոր ընթացք առկա է 41 երեխայի մոտ, փոխանցում է ՏԱՍՍ-ը: |lragir.am|
comment.count (0)