21։40- Ս․թ․ մարտի 30-ին
• «Բելավիա» ավիաընկերությունը կիրականացնի BRU733 Մինսկ- Երևան (ժամը 23։40) և BRU 734 Երևան- Մինսկ (ժամը 03։35) չվերթերը,
• «Աերոֆլոտ» ավիաընկերությունը կիրականացնի AFL 1860 Մոսկվա (Շերեմետևո)- Երևան (ժամը 11։15) և AFL 1861 Երևան-Մոսկվա (Շերեմետևո) (ժամը 14։35) չվերթերը ,
• «Սիբիր» ավիաընկերությունը կիրականացնի
SBI 3205 Մոսկվա (Դոմոդեդովո)- Երևան (ժամը 14։00) և SBI 3206 Երևան- Մոսկվա (Դոմոդեդովո) (ժամը 17։25) չվերթերը,
• «Իկար» ավիաընկերությունը կիրականացնի
KAR 377 Մոսկվա (Շերեմետևո)-Երևան (ժամը 16։10) և KAR 378 Երևան- Մոսկվա (Շերեմետևո) (ժամը 19։40) չվերթերը։
Հաշվի առնելով կորոնավիրուսի վարակի տարածումը՝ հնարավոր են արագ զարգացումներ և չվերթերի փոփոխություններ։ [Քաղավիացիայի կոմիտե]
21։23- Ոստիկանները Երևանի Վարդանանց փողոցում հայտնաբերել են գործունեություն իրականացնող շինանյութի 2 խանութ։ Խանութների աշխատանքը դադարեցվել է, և սեփականատերերի նկատմամբ իրականացվել վարչական վարույթ։ Ոստիկանությունը հորդորում է բոլոր այն տնտեսվարող սուբյեկտներին, որոնց գործունեությունը նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով արգելված է, պահպանել Պարետի որոշմամբ սահմանված պահանջները։ [ՀՀ Ոստիկանություն]
21։11- COVID-19-ի տարածման միտումներն աշխարհում, ինտենսիվորեն աճող տեմպերը Հայաստանում ստիպում են «Ականատես» առաքելությանը վերակազմակերպել իր աշխատանքները և Հայաստանից դիտորդներ չուղարկել Արցախ՝ հնարավորինս նվազեցնելու ընտրական գործընթացներում մարդկային խոշոր խմբերի շփումներով ու ինտենսիվ հոսքերով պայմանավորված ռիսկերը և կանխելու դրանց հնարավոր հետևանքները Արցախի, հետևաբար՝ նաև Հայաստանի անվտանգային իրավիճակի համար։ «Ականատես» դիտորդական առաքելությունը 2020 թվականի մարտի 31-ի Արցախի համապետական ընտրությունների դիտարկումը կիրականացնի հիմնականում իր արցախյան գործընկերների միջոցով։
20։50- Վաղը Ազգային ժողովում քննարկվելու է մի օրենսդրական փաթեթ, որը մեզ թույլ է տալու օնլայն ռեժիմով և ավելի արդյունավետ ստանալ տեղեկություն այն անձանց շփման շրջանակի վերաբերյալ, որոնց մոտ արդեն իսկ հաստատված է կորոնավիրուսի վարակը: [ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը՝ ՀՎԿԱԿ-ում տեղի ունեցած քննարկման ժամանակ]
20։35- երջին օրերին աշխատել ենք Վրաստանի և Ռուսաստանի մեր գործընկերների հետ և երեկ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ և՛ Վրաստանը, և՛ Ռուսաստանը կապահովեն, այսպես ասած, «կանաչ գոտի» ԵԱՏՄ բեռների համար, այսինքն՝ Վրաստանի տարածքով և Վերին Լարսում առանձին գոտի կառանձնացվի, ըստ էության, Հայաստանի բեռների համար: Իհարկե, քաղաքական մակարդակում պայմանավորվածությունը՝ պայմանավորվածություն, բայց պետք է դա դեռ իրականություն դարձնել և կյանքի կոչել: [Նիկոլ Փաշինյանը՝ խոշոր ընկերությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանկ]
19:48- Ես երկու օր առաջ մարզպետից առաջարկ ստացա, նրան դիմել էին ինֆեկցիոն հիվանդանոցի բուժաշխատողները՝ խնդրելով ապահովել իրենց ընտանիքների անվտանգությունը, մարդիկ չեն ուզում տուն գնալ։ Մարզպետից առաջարկ եղավ, ես շատ օպերատիվ արձագանքեցի, համաձայնեցի դրան։ [Շիրակի պետական համալսարանի ռեկտորի ժպ Երվանդ Սերոբյանը՝ ՇՊՀ հյուրատունը ժամանակավորապես հերթապահող բժիշկներին տրամադրե;ու մասին] |aravot.am|
19։08- ՄԻՊ-ի հրապարակած «Նոր կորոնավիրուսի և արտակարգ դրության պայմաններում մարդու իրավունքների վերաբերյալ» ուղեցույցը թարգմանվել է եզդիերեն և քրդերեն։
18։19- Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր կայացել է հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվել են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային միջոցառումները: Շարունակվել է քննարկումը սոցիալական աջակցության շահառուների շրջանակի, տրամադրման մեխանիզմների և հարակից մի շարք հարցերի շուրջ: Ներկայացվել են մշակված նոր միջոցառումները, որոնցով առաջարկվում է օժանդակություն հատկացնել որոշակի ոլորտների՝ կորոնավիրուսի հետևանքով գործազուրկ դարձած և հարկադիր պարապուրդի մեջ գտնվող գրանցված աշխատողներին:
17։43- Ucom ընկերությունը հնարավորություն է ընձեռել uDoctor բջջային հավելվածի միջոցով մոտակա օրերին ստանալ վարակաբանի անվճար խորհրդատվություն: Խորհրդատվությունը ստանալու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով: Յուրաքանչյուր օգտատեր միայն 1 անգամ կարող է գրանցվել անվճար խորհրդատվության։
17:37- Ներկայումս ՀՀ-ում կան 1 մլն 650 հազար վարկառուներ։ Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ նրանց ճնշող մեծամասնությունն ի վիճակի չէ կատարել իր վարկային պարտավորությունները։ Ուստի մենք առաջարկում ենք առնվազն երեք ամսով իրականացնել վարկային տոկոսների համաներում՝ պետության սուբսիդավորմամբ։ Բանկերը նույնպես պետք է ստեղծված իրավիճակում ժամանակավոր վերագնահատեն իրենց շահույթների ծավալներն՝ հօգուտ ժողովրդի։ [ԲՀԿ]
17:17- Հ Պարետի որոշմամբ՝ վեց ժամով կասեցվել է Սիսիանի, Գորիսի, Արմավիրի, Վանաձորի եւ Երեւանի շուրջ 1 տասնյակ տնտեսվարողների գործունեությունը, այդ թվում՝ սուպերմարկետների խոշոր ցանցերի մասնաճյուղեր, մթերային խանութներ։ Արձանագրվել են Պարետի ցուցումով հաստատված ուղեցույցի մի շարք խախտումներ, մասնավորապես,
❌ Հաճախորդների հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցներից շատերը դիմակ չեն կրել,
❌ Առկա չեն եղել օգտագործված դիմակները նետելու համար փակվող աղբամաններ (դրանք նետված են եղել բաց աղբամանում),
❌ Առկա չեն եղել աշխատողների ջերմության չափման նշումներով գրանցամատյան եւ ջերմաչափ,
❌ Չի պահպանվել աշխատատեղերի եւ աշխատակիցների՝ միմյանցից առնվազն 2 մետր հեռավորություն պահպանելու պահանջը,
❌ Արտահագուստի համար հանդերձապահարաններ չեն նախատեսվել․ աշխատողների տնային հագուստը կախված է եղել բաց տարածքում։ [Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն]
16:23- Մարտի 29-ին մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 158 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 29-ի ժամը 15-ը՝ 2620 անձի նկատմամբ։ ՃՈ ծառայողները հանրապետությունում հայտնաբերել են 117 տրանսպորտային միջոց, որոնց մեջ եղել են 2-ից ավելի անձինք, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 29-ի ժամը 15-ը՝ 2107 տրանսպորտային միջոց։ Որոշումը խախտած բոլոր անձինք իջեցվել են մեքենաներից։ [ՀՀ Ոստիկանություն]
15:42- Արցախում COVID-19-ի տարածումը կանխելու նպատակով ժամանակավորապես դադարեցրել է հետևյալ երթուղիների սպասարկումը․
❌ՀՀ փոխադրողի կողմից ս.թ. մարտի 27-ից չի սպասարկվում Գորիս -Ստեփանակերտ-Գորիս կանոնավոր երթուղին։
📥Նվազել է «Կենտրոնական ավտոկայան» ՓԲԸ կողմից վաճառված տոմսերի ընդհանուր քանակը։
🚕Նվազել է նաև ուղևորափոխադրումների ընդհանուր հոսքը․ ԱՀ-ից ՀՀ սովորաբար մեկնում էին՝ օրական 7-10 թեթև մարդատար տաքսի, մարտի 20-26-ը՝ օրական 2-4, մարտի 26-ից առ այսօր՝ օրական 1-2 թեթև մարդատար տաքսի։ [ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարություն]
15:13- Ս․թ․ մարտի 29-ին «Աերոֆլոտ» ավիաընկերությունը կիրականացնի
AFL 1860 Մոսկվա (Շերեմետևո)- Երևան (ժամը 10։45) և AFL 1861 Երևան-Մոսկվա (Շերեմետևո) ցերեկային (ժամը 14։35) չվերթերը ,
«Սիբիր» ավիաընկերությունը կիրականացնի
SBI 3205 Մոսկվա (Դոմոդեդովո)- Երևան (ժամը 13։40) և SBI 3206 Երևան- Մոսկվա (Դոմոդեդովո) (ժամը 17։25) չվերթերը,
«Իկար» ավիաընկերությունը կիրականացնի
KAR 377 Մոսկվա (Շերեմետևո)-Երևան (ժամը 15։45) և KAR 378 Երևան- Մոսկվա (Շերեմետևո) (ժամը 19։40) չվերթերը: [ ՀՀ ԱԳՆ]
15:05- Կառուցվող նոր մեկուսարանների բոլոր 14 մոդուլները արդեն տեղում են: Ավարտին են մոտենում մոնտաժման աշխատանքները։ Մոդուլային ենթակառուցվածքները ունեն օդափոխության, ջեռուցման, հակահրդեհային ազդարարման և ինտերնետ կապի համակարգեր։ [ՆՈՐՔ Ինֆեկցիոն Կլինիկական Հիվանդանոց]
14:30- Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի քաղաքային մասնաճյուղի 14 աշխատակիցների մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն: Իրականացվել են կանխարգելիչ բոլոր միջոցառումները: Նշեմ, որ վերջիններս նոր դեպքեր չեն, ներառված են եղել մարտի 28-ի վիճակագրության մեջ: [ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյան]
12:35- «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ն Քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեի և ԱՆ հետ համատեղ որոշել է շարունակել ընկերության անձնակազմի ինքնամեկուսացումը ընկերության՝ Զվարթնոց օդանավակայանի պահպանվող տարածքում գտնվող մասնաշենքում: Որոշումը պայմանավորված է ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման՝ ՀՀ օդային տարածքում թռիչքների անվտանգության, օդային երթևեկության հոսքերի կանոնավորության և աէրոնավիգացիոն ծառայությունների շարունակականության ապահովման անհրաժեշտությամբ: [Քաղաքացիական ավիացիայի կոմիտե]
11:50- Արցախի Հանրապետությունում բնակվող 440 միայնակ քաղաքացիներին (63 տարին լրացած, չաշխատող, զավակ, ամուսին և օրենքով սահմանված խնամակալ չունեցող անձինք) տրամադրելու նպատակով պահեստավորվել է մեկ ամսվա պարենամթերք և հիգիենիկ պարագաներ: Դրանց տրամադրումը շահառուներին նախատեսվում է իրականացնել ապրիլ ամսվա սկզբից: [ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարություն]
11:15- Երևանի քաղաքապետարանը, համագործակցելով ԱԻՆ-ի հետ, ամենօրյա ռեժիմով ախտահանում է Երեւանի կանգառները, աղբամանները եւ տրանսպորտային միջոցները եւ այլ հանրային վայրեր: «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» (ԵԱՍՄ) համայնքային հիմնարկը նաև ջրցան մեքենաներով ախտահանում է փողոցները: [Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյան]
11:00- Հայաստանում մարտի 29-ի՝ ժամը 11.00-ի դրությամբ, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 424 է: Բուժվածների թիվը 30 է, փաստացի բուժվողներինը՝ 391, բացասական թեստերը՝ 2054, մահվան ելքերը՝ 3: [ՀՀ ԱՆ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոն]
comment.count (0)