Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանի կողմից արված հայտարարության հետ կապված նյութերի նախապատրաստման շրջանակներում Հատուկ քննչական ծառայություն է հրավիրվել 2018-2019 թվականներին Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Վանեցյանի պաշտպան Լուսինե Սահակյանը։

«Ընթանում է իրավական գործընթաց, որի վերաբերյալ հավելյալ մեկնաբանություններից զերծ ենք մնում»,-գրել է Սահակյանը։