21:41- Վաղը մի քանի ժամով անձամբ լինելու եմ կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ զբաղվող հիվանդանոցներից մեկում և ուղիղ եթերով ներկայացնելու եմ վերակենդանացման բաժանմունքում բուժվող պացիենտների հիվանդությունների պատմությունները: [Արսեն Թորոսյան]
21:40- Մենք այս պահին գտնվում ենք դեպքերի 15 օրյա կրկնապատկման փուլում: Դա նշանակում է, որ եթե այս միտումը պահպանվի, ապա մենք մայիսի 24-ին կունենանք մոտ 6.350 դեպք, իսկ հունիսի 8-ին` մոտ 12.700 դեպք: [Արսեն Թորոսյան]
11։57- Արցախում հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 10 դեպք: Առողջացածների թիվը 6 է: Մեկուսացած է 15 հոգի: [Արցախ տեղեկատվական շտաբ]
11։04- Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 61 տարեկան (կին) և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։ [ԱՆ]
11։02- 09.05.2020թ․ ժամը 11։00-ին
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 3175 (+146)
Առողջացածներ - 1267(+49)
Փաստացի բուժվողներ -1852
Ընդհանուր թեստեր - 30397
Մահվան ելքեր - 44 (+1)
Մահվան ելքեր այլ պատճառով –12(+2)[ԱՆ]
10։08- Այս պահի դրությամբ Սյունիքի մարզում առկա է նոր կորոնավիրոսային հիվանդության հաստատված 51, որից վերջին օրերին՝ 26 դեպք:24 հոգի բուժվել է, 27 հոգի բուժում է ստանում, որից՝ 19 հոգի՝ Քաջարանից, 5 հոգի՝ Գորիսից, 2 հոգի՝ Կապանից, 1 հոգի՝ Մեղրիից։
Մեղրիի հիվանդի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել էր դեռեւս ապրիլի 1-ին, նա ունի ուղեկցող հիվանդություններ եւ գտնվում է Երեւանում՝ բժիշկների հսկողության տակ։ [Սյունիքի մարզպետարան]
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 08․05․20 (թարմացվող)
comment.count (0)