Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 10․05․20 (թարմացվող)
17:15 - 10 մայիսի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 10․05․20 (թարմացվող)

17:15- Նախօրեին կրկնակի թեստավորված և տևական ժամանակ բուժհաստատություններում գտնվող նոր կորոնավիրուսով վարակված երկու քաղաքացու փորձանմուշի հետազոտության արդյունքը բացասական է եղել: Այսինքն՝ վարակն այլևս չի հաստատվել, և նրանք դուրս են գրվել բուժհաստատությունից:  [Արցախ / Տեղեկատվական շտաբ]


16:22- ԱՀ-ում COVID-19-ով վարակված 4 քաղաքացուց երկուսը գտնվում էին Շուշի քաղաքում մեկուսացման համար նախատեսված հյուրանոցում, իսկ երկուսը՝ Նոր Բրաջուր համայնքում ինքնամեկուսացվել էին:

Հիշեցնենք, որ ԱՀ Պարետի որոշման համաձայն՝մայիսի 7-ին Նոր Վերինշեն համայնքում և Քնարավան համայնքի Չափնի գյուղում, ինչպես նաև՝ մայիսի 8-ին Նոր Բրաջուր համայնքում մտցվել են ազատ տեղաշարժի իրավունքի նկատմամբ սահմանափակումներ: [Արցախ / Տեղեկատվական շտաբ]


16:20- Նախօրեին թեստավորված 41 քաղաքացուց 37-ի COVID-19 թեստի պատախանը բացասական է, իսկ 4-ինը՝ դրական, այսինքն՝ նրանց մոտ հաստատվել է COVID-19 նոր կորոնավիրուսի վարակ:

Նոր կորոնավիրուսային վարակով հաստատված 4 քաղաքացիները մայիսի 7-ին Նոր Վերինշեն համայնքում գրանցված վարակակրի շրջանակից են՝ Շահումյանի շրջանի Նոր Բրաջուր համայնքից:  [Արցախ / Տեղեկատվական շտաբ]


15:00- Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում առկա է թոքերի արհեստական օդափոխության 40 սարք, որոնցից օգտագործված են մի քանիսը։ 

Շաքարային դիաբետ եւ զարկերակային ճնշում, այլ խրոնիկական հիվանդություն ունեցող պացինտներ էլ կան, որոնք այս պահին վերակեդանացման բաժանմունքում են։ Կան ինսուլտ տարած եւ դիալիզ ունեցող պացինտներ։ [Արսեն Թորոսյան] |Armtimes.com|


13:10- Այս պահին միայն Սուրբ  Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի վերակենդանացման բաժնում ունենք ծանր և ծայրահեղ ծանր 45 պացիենտ, այլ բաժիններում ևս կան ծանր վիճակում գտնվող պացիենտներ։ Ընդհանուր առմամբ ծանր և ծայրահեղ ծանր մարդկանց թիվը 70 է։ [Արսեն Թորոսյան]


13:05- Գեղարքունիքի մարզում` վերջին երկու օրերի ընթացքում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 11 նոր դեպք, ապաքինվել է եւս 7 քաղաքացի։ 

Արձանագրվել է մահվան 1 դեպք։ Պացիենտը եղել է 61 տարեկան (կին) եւ ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։ [Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան]


13:00- Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի վերակենդանացման բաժնում տեսանք ծանր ու ծայրահեղ ծանր հիվանդների, որոնցից շատերի մոտ դրական դիանամիկա, ցավոք, չկա, սակայն մի մասի մոտ էլ կա՝ շնորհիվ մեր բժիշկների աշխատանքի։ [Արսեն Թորոսյան]

11:05- Հայաստանում մայիսի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3313 դեպք, որոնցից 1325-ն` առողջացած: Կա հաստատված 138 նոր դեպք և 58 առողջացած։ Ընդհանուր առմամբ, արձանագրվել է մահվան 45 (ավելացել է ևս 1-ով) դեպք: Մահացած պացիենտը եղել է 74  տարեկան (կին) և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ՀՀ ԱՆ]
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել