23։56- Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը ստացվել է թեստավորված 44 փորձանմուշի հետազոտության արդյունքները, որոնք բացասական են, ինչը նշանակում է, որ նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակը նրանց մոտ չի հաստատվել:
Օրվա ընթացքում ընդհանուր առմամբ թեստավորվել է 75 քաղաքացի: Մնացած 31-ի արդյունքները հայտնի կլինեն վաղվա ընթացքում: [Արցախի տեղեկատվական շտաբ]


18:46- Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք: Ապաքինվել է 3 մարդ: [Գնել Սանոսյան]


18:20- ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հերքեց 168․am-ի տարածած լուրը, թե Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել՝ ասելով, որ դա իրականությանը չի համապատասխանում։

Նույն աղբյուրի փոխանցմամբ, կորոնավիրուս է հաստատվել նաև վարչապետի աշխատակազմի կադրերի վարչության աշխատակիցներից մեկի մոտ։ Գևորգյանն ասաց, որ անձը, որի մոտ կասկածվում է կորոնավիրուս, թեստավորվել է, սպասում են պատասխանին։ |tert.am|


17:55- Մայիսի 12-ին Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ են տարել Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիների համար (Վերին Լարսում կա ՀՀ 15 քաղաքացի), ովքեր ցանկանում են ՌԴ-ից Վրաստանի տարածքով մեկնել Հայաստան։ Դիվանագետները նշել են, որ, կորոնավիրուսով պայմանավորված, արտերկրում հայտնված ՀՀ քաղաքացիների տեղափոխումը Հայաստան իրականացվում է բացառապես Պարետատան և ՀՀ ԱԳՆ համակարգմամբ՝ ըստ մշակված ժամանակացույցի ու գործողությունների ծրագրի։ [Վրաստանում ՀՀ դեսպանություն]

 

17:14-  Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման հինգերորդ միջոցառումն ավարտվել է: Ուսումնասիրվել են 52 606 հարկ վճարողի եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներ: Ծրագրի պոտենցիալ շահառու կարող էին հանդիսանալ 25 071-ը, ովքեր ունեին 2-50 աշխատատեղ: Վերջիններիս մարտ ամսվա հաշվարկների գնահատման արդյունքում միջոցառման շահառու են համարվել և ծանուցվել 14 964-ը կամ շուրջ 60%-ը: Մայիսի 12-ի դրությամբ աջակցությունն ստանալու դիմում են ներկայացրել շահառու համարված սուբյեկտների շուրջ 93.3 %-ը կամ 13 956-ը: [ՊԵԿ]

 

17:07-  Կոտայքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք: Մայիսի 12-ի ժամը 11:00-ի դրությամբ Կոտայքի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 393 հաստատված դեպքեր, որից առողջացել են 181 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 8 է: [Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան]

 

16:57- Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանց մի մասը բուժօգնություն է ստանում հյուրանոցներում: Այս մասին ասաց առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանը կարող է հիվանդանոցային մահճակալային բուժում ապահովել մոտ 1700 պացիենտի համար: Այս պահին ակտիվ դեպքերի թիվը 2042 է: Խոսնակի խոսքով՝ այս պահին առկա մահճակալային ֆոնդը դեռ բավականացնում է հիվանդանոցային պայմաններում բուժօգնություն ապահովելու համար, քանի որ ասիմպտոմ դեպքերը տեղափոխվում են հյուրանոցներ: |armenpress.am| 

 

15:56-  ԱՀ Պարետի 12.05.2020թ. N 15 որոշմամբ սահմանվել են կազմակերպություններում նոր տեսակի կորոնովիրուսի կորոնավիրուսային հիվանդության  (COVID-19) տարածումը կանխելուն ուղղված կանոնները: [Արցախ/Տեղեկատվական շտաբ]

 

16:18- ԱԺ մտնելու ժամանակ ջերմաչափվելիս պարզվեց, որ ջերմությունս 37 է։ Ըստ երևույթին նախորդ օրը մրսել էի։ Այլ սիմպտոմներ չունեի, բայց ապահովության համար գիշերը կորոնավիրուսի թեստ հանձնեցի։ PCR թեստի պատասխանը քիչ առաջ ստացա, բացասական է։ [Բաբկեն Թունյան]

 

16:14-  «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում կորոնավիրուսով վարակված անձինք չկան ։ Այս մասին տեղեկացրեց Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։ Մի քանի կայքեր՝ մասնավորապես Politik.am- գրել էր, որ Արդարադատության նախարարության իրենց աղբյուրները տեղեկացնում են, որ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի  հինգ աշխատակից վարակված են կորոնավիրուսով։ |forrights.am|

 

14:45-  Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնի Շիրակի մասնաճյուղում մայիսի 12-ից կիրականացվեն կորոնավիրուսի ախտորոշման ՊՇՌ հետազոտություններ։ Լաբորատոր սարքավորումներն արդեն Գյումրիում են։ Դրանց գործարկմանը և աշխատանքների մեկնարկին ծանոթացել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։ Այսուհետ մարզում հնարավորություն կլինի իրականացնել օրական միջինը 60 ՊՇՌ հետազոտություն։ [Շիրակի մարզպետարան]

 

14:42- Հնարավոր է՝ Հայաստանում սահմանվեն նոր կանոններ. տնից դուրս գալիս դիմակ կրելը կարող է պարտադիր դառնալ։  Տեղեկությունը հաստատեց վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանը։ Նրա խոսքով՝ տնից դուրս գալիս պարտադիր դիմակ կրելու հարցը այս պահին քննարկումների փուլում է։ Նա հավելյալ տեղեկատվություն չնշեց՝ ավելացնելով, որ վերջնական որոշում դեռեւս չկա. դիմակ կրելու պարտադրանք սահմանելուց առաջ պետք է նաեւ հաշվի առնել՝ արդյո՞ք հնարավոր է դա ապահովել։ |armtimes.com|

 

12:43- ԱՀ Շահումյանի շրջանի տարբեր համայնքներում ախտահանման և նոր կորոնավիրուսի թեստավորման աշխատանքներ են իրականացվել: Նախորդ օրերին արձանագրված դեպքերի շփման շրջանակը ճշտված է: Առկա օջախը մեկուսացնելու նպատակով 75 մարդ թեստավորվել է, որոնց հետազոտության արդյունքները հայտնի կլինեն առաջիկայում: Առ այսօր իրականացվել է 434 թեստավորում: [Արցախ/Տեղեկատվական շտաբ]

 

11։57- Լոս Անջելեոսում ՀՀ գլխավոր հյուպատոսության օժանդակությամբ ընթացիկ տարվա մայիսի 2-ին և 9-ին կայացել են  Լոս Անջելես-Ամստերդամ-Մինսկ-Երևան չվերթներ. Հայաստան է վերադարձել 34 ՀՀ քաղաքացի։ Նույն երթուղով չվերթներ տեղի են ունենում շաբաթական մեկ անգամ։ Առաջիկա չվերթը նախատեսվում է 2020 թ․ մայիսի 18-ին։ [Լոս Անջելեսում ՀՀ գյխավոր հյուպատոսություն]

 

10։59- Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 82 տարեկան (կին) և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: [ԱՆ]

 

10։58- Թարմացվել է 12.05.2020թ․ ժամը 11։00-ին

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 3538 (+146)
Առողջացածներ - 1430 (+71)
Փաստացի բուժվողներ -1970
Ընդհանուր թեստեր - 32561
Մահվան ելքեր -  47 (+1)
Մահվան ելքեր այլ պատճառով –17 [ԱՆ]

 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 13․05․20

Նորություններ կորոնավիրուսի մասին, Աշխարհ, 12․05․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 11․05․20