Նորություններ կորոնավիրուսի մասին, Աշխարհ, 12․05․20 (թարմացվող)

22։32- Իսպանիայի ամենատարեց բնակիչուհին` 113-ամյա Մարիա Բրանասը, կարողացել է առողջանալ COVID-19-ից, հայտնել են նրա հարազատները թվիթերյան միկրոբլոգում: Մարիան արդեն քսան տարի է բնակվում է Ժիրոնա նահանգի (Կատալոնիայի ինքնավար համայնք) ծերանոցում: Ապրիլին նրա մոտ կորոնավիրուսի ախտանիշներ էին հայտնվել, որը մեղմ ընթացք ուներ, իսկ մայիսի սկզբին բժիշկները հաստատել էին, որ նա ապաքինվել է: |ria.ru||news.am|

21:35- Իսպանիայում նույնպես մեղմացումներ են, սակայն այստեղ իշխանությունները երկարաձգել են արտակարգ դրության ռեժիմը մինչև մայիսի 20-ը: 

Վարչապետ Պեդրո Սանչեսը կոչ է արել մարդկանց պահպանել սոցիալական հեռավորություն, կրել բժշկական դիմակ: Նա ասել է, որ երկրի առողջապահական համակարգը կարող է չդիմանալ վարակի երկրորդ ալիքին: |shantnews.am|

20:14- ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի կինը՝ գեղասահորդուհի Տատյանա Նավկան, եւս վարակվել է կորոնավիրուսով: Ըստ նրա՝ ամենայն հավանականությամբ, ամուսնուց է վարակվել, վերջինս առաջինն է հիվանդացել և վիրուսը բերել է աշխատավայրից։ [Պեսկովի կինն ասել է Daily Storm-ի հետ զրույցում] |news.am|

20:10- Իրանցի գիտնականներին հաջողվել է նանոտեխնոլոգիաների միջոցով ստեղծել թեստ, որն ի զորում է կես րոպեում հայտնաբերել կորոնավիրուսի վարակը: Թեստը երեսուն վայրկյանում կարող է հայտնաբերել վարակն 95% ճշգրտությամբ: Այն դեռևս լիցենզավորում չի անցել: [Mehr գործակալություն] 

19:10-  Շատ երկրներում համավարակը բացահայտել է առողջապահության ոլորտի թերությունները: Այդ առնչությամբ դիմում եմ երկրների ղեկավարներին ողջ աշխարհում՝ կոչ անելով նրանց ներդրումներ անել առողջապահության ոլորտում՝ որպես համընդհանուր բարօրության գլխավոր գրավական, ամրապնդել բուժհաստատությունները։ [Հռոմի Ֆրանցիսկոս պապ] |tert.am|

18:50- Թուրքիայի սահմաններից դուրս կորոնավիրուսի համավարակի պատճառով այդ երկրի 507 քաղաքացի է մահացել, նրանցից միայն 400-ի դիերն է հաջողվել է տեղափոխել Թուրքիա։ [ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլու] |ermenihaber.am|

18:25- Իսպանիայի ամենատարեց բնակչուհին` 113-ամյա Մարիա Բրանիասը, բուժվել է կորոնավիրուսից: Այս մասին տեղեկացրել են նրա հարազատները, որոնք վարում են նրա անունով թվիթերյան օգտահաշիվը: [ՌԻԱ Նովոստի] |tert.am|

17:53- Աշխարհում կորոնավիրուսային վարակով վարակվածների թիվն անցել է 4 միլիոն 282 հազարը: Մահացածների թիվն անցել է 288 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 541 հազար 322 մարդ: Վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 386 հազար 514 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 81 հազար 852 է: |armenpress.am|

 

17:14- Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, նա տեղափոխվել է հիվանդանոց։ |ria.ru|

 

16:26- Մոսկվայում, մայիսի 12-ից սկսած, շնչառական օրգանների և ձեռքերի համար նախատեսված անհատական պաշտպանության միջոցների օգտագործումը պարտադիր է դարձել։ Աշխատանքի վայրում կամ խանութում դիմակ կրելուց հրաժարված անձին սպառնում է 4000, իսկ հասարակական տրանսպորտոի և  տաքսու պարագայում՝ 5000 ռուբլու չափով տուգանք։  |tert.am|

 

15:19- Իրանում կորոնավիրուսի մայիսի 12-ի վիճակագրական տվյալները.

Վարակակիրների թիվն ավելացել է 1.481-ով
Ընդհանուր՝ 110.767
Մահացածների թիվն ավելացել է 48-ով
Ընդհանուր՝ 6.733
Ապաքինվածների թիվն ավելացել է 935-ով
Ընդհանուր՝ 88.357
[Իրանում ՀՀ դեսպանություն]

 

15:58-  Մայիսի 15-ից Իսպանիա ժամանող բոլոր անձինք, այդ թվում՝ Իսպանիայի քաղաքացիները, գտնվելու են 14-օրյա կարանտինում: [Իսպանիայում Հայաստանի դեսպանություն]

 

14:51-  Չինաստանի Ուհան քաղաքի իշխանությունները որոշում են կայացրել կորոնավիրուսի ախտորոշման թեստավորման ենթարկել տեղի բոլոր բնակիչներին: Թեստավորումը կատարվելու է 10 օրում: |armenpress.am|

 

13:40-  Ռուսաստանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 10 հազար 899 նոր դեպք: Նոր դեպքեր գրանցվել են երկրի 83 շրջաններում: Վերջին մեկ օրում գրանցվել է վարակի հետևանքով մահացության 107 դեպք: Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 232 հազար 243-ի, որից 43 հազարն ապաքինվել են, 2116-ը՝ մահացել: |armenpress.am|

 

13:39- Բելառուսում ընդդիմությունը հայտարարել է, թե չի մասնակցի օգոստոսին կայանալիք նախագահական ընտրություններին: Բելառուսի Ազգային ճակատը հայտարարել է, որ համաճարակի պայմաններում ընտրարշավի անցկացումը խիստ անպատասխանատու և վտանգավոր քայլ է։ Նույնն է պնդել նաև ընդդիմադիր «Արդար աշխարհ» կուսակցությունը` նման պայմաններում ընտրությունների անցկացումը որակելով որպես հանցագործություն՝ սեփական ժողովրդի դեմ: |azatutyun.am|

 

12։15- ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովը մեղադրել է Ադրբեջանին, կորոնավիրուսի համաճարակն օգտագործելով, քաղաքացիների և լրատվամիջոցների իրավունքներն ու ազատությունները սահմանափակելու համար. երկրում ակտիվիստներ և լրագրողներ են ձերբակալվում: Այս մասին ասվում է հանձնաժողովի երեկ հրապարակած հայտարարությունում: Փաստաթուղթն ընդգծում է, որ իշխանությունները պետք է դադարեցնեն օգտագործել ներկայիս համաշխարհային ճգնաժամը՝ սահմանափակելու «Ժողովրդական ճակատ» կուսակցության անդամների և այլ ակտիվիստների, ինչպես նաև լրագրողների խոսքի իրավունքը: |azatutyun.am|

 

11։22- Թուրքիայում մինչ օրս գրանցված վարակման դեպքերի թիվը կազմում է 139.771, որից 95.780-ն առողջացել է։ 24 ժամում նոր դեպքերի թիվն ավելացել է 1114-ով։ Մահացությունների թիվն ավելացել է 55-ով՝ կազմելով 3․841։ Ապաքինվածների թիվն ավելացել է 3.089-ով։ |ermenihaber.am|

 

10։22- Աշխարհում կորոնավիրուսային վարակով վարակվածների թիվն անցել է 4 միլիոն 256 հազարը: Մահացածների թիվն անցել է 287 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 527 հազար 641 մարդ: Վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 385 հազար 834 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 81 հազար 795 է: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 268 հազար 143 է: Մահացության ցուցանիշը կազմում է 26 հազար 744: |armenpress.am|

 

10։09- Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերն՝ ըստ վերջին տվյալների․

Հաստատված դեպքեր- 639 (+1)
Առողջացածներ- 349
Մահեր- 11 |stopcov.ge|

 

Նորություններ կորոնավիրուսի մասին, Աշխարհ, 13․05․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 12․05․20

Նորություններ կորոնավիրուսի մասին, Աշխարհ, 11․05․20

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն