Նորություններ կորոնավիրուսի մասին, Աշխարհ, 13․05․20 (թարմացվող)

20:34-  Ես երկար ժամանակ է, ինչ ասում եմ, որ Չինաստանի հետ գործ ունենալը շատ թանկարժեք զբաղմունք է: Մենք հենց նոր խոշոր առևտրային համաձայնագիր էինք կնքել, թանաքը հազիվ էր չորացել, և աշխարհը խոցվեց Չինաստանից եկած ժանտախտով: Առևտրային համաձայնագրերը չեն կարգավորի իրավիճակը: Հարյուրավոր գործարքներ ոչինչ չեն փոխի. այդ բոլոր անմեղ կյանքերն արդեն կորսված են: [ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ] |tert.am|

 

18:32- Ավստրիայի վարչապետ Սեբաստիան Կուրցն այսօր ասել է, թե նախատեսվում է հաջորդ ամիս վերաբացել Գերմանիայի հետ սահմանը: Նույն հարցով Վիեննան բանակցում է նաև Շվեյցարիայի ու Լիխտենշտեյնի հետ, ինչպես նաև շփումների մեջ է Արևելյան Եվրոպայի երկրների հետ: Վարչապետը նշել է, որ Իտալիայի հետ սահմանը վերաբացելու պլաններ առայժմ չկան, քանի որ այնտեղ կորոնավիրուսով վարակվածների թիվը բարձր է: |azatutyun.am|

 

18:13- Աշխարհում կորոնավիրուսային վարակով վարակվածների թիվն անցել է 4 միլիոն 368 հազարը: «Մահացածների թիվն անցել է 293 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 619 հազար 949 մարդ: Վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 408 հազար 823 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 83 հազար 455 է: |armenpress.am|

 

17:10- Իսրայելի ոստիկանությունը 320 մարդու է ձերբակալել, որոնք փորձել են հրեական կրոնական միջոցառում անցկացնել՝ խախտելով կարանտինի պայմանները: Ռաբբիներից շատերը պաշտպանում են կառավարության մտցրած սահմանափակումները՝ կանխելու կորոնավիրուսի տարածումը, բայց ուղղադավան (օրթոդոքս) ռաբբիները հրաժարվում են չեղարկել կրոնական ծեսերը: |azatutyun.am|

 

16:38- Իրանում կորոնավիրուսի մայիսի 13-ի վիճակագրական տվյալները.

Վարակակիրների թիվն ավելացել է 1.958-ով
Ընդհանուր՝ 112.725
Մահացածների թիվն ավելացել է 50-ով
Ընդհանուր՝ 6.783
Ապաքինվածների թիվն ավելացել է 1.071-ով
Ընդհանուր՝ 89.428
[Իրանում ՀՀ դեսպանություն]

 

16:37-  Գերմանիայի կառավարությունը որոշում է կայացրել փուլային տարբերակով հանել հարևան երկրների հետ սահմանային վերահսկողությունը: Լյուքսեմբուրգի հետ սահմանն ամբողջությամբ կբացվի մայիսի 16-ին: Եթե իրավիճակը թույլ տա, ապա սահմանների ամբողջական բացումը նախատեսված է հունիսի 15-ին: Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է 173 հազար 276, մահացածներինը՝ 7 հազար 756: |armenpress.am|

 

15:42- Գերմանիան և Էստոնիան նախատեսում են ՄԱԿ-ի ԱԽ-ին ներկայացնել հրադադարի գլոբալ պահպանման բանաձև՝ կապված համավարակի պայմանների հետ: Այն կոչված է փոխարինելու Ֆրանսիայի և Թունիսի կողմից մշակված փաստաթղթին, որը արգելափակել էր ԱՄՆ-ն: Ինչպես Ֆրանսիայի և Թունիսի առաջարկը՝ նոր բանաձևը նույնպես կենտրոնանում է աշխարհի տարբեր հատվածներում կոնֆլիկտային գոտիներւմ հրադադարի պահպանման վրա, ինչը հնարավորություն կտա երկրներին պայքարել մահացու համավարակի դեմ: |armenpress.am|

 

14:56-  Վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից Ռուսաստանում մահացել է 96 մարդ։ Ընդհանուր առմամբ, երկրում COVID-19-ից մահացել է 2 212 մարդ։ Մահացության դեպքերի մեծ մասը գրանցվել է Մոսկվայում։ Վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 10 028 նոր դեպք՝ ընդհանուր թիվը դառնալով մոտ 242,2 հազար։ |hetq.am|

 

12։27- Վերջին օրերի ընթացքում վարակի նոր դեպքերի թիվը նվազել է, և եթե այսպես շարունակվի, ապա այն հիմք է՝ արագացնելու սահմանափակումների վերացման գործընթացը և վերականգնել այն տնտեսական և սոցիալական գործառույթները, որոնք ներկայումս կանգնեցված են: Վրաստանին իսկապես հաջողվել է հաղթահարել Covid 19-ի համաճարակը։ [Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձե] |aliq.ge|

 

11։41- Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 4 միլիոն 342 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 292 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 602 հազար 712 մարդ։ Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 408 հազար 636 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 83 հազար 425 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 269 հազար 520 է: Մահացության ցուցանիշը կազմում է 26 հազար 920: |armenpress.am|

 

11։36- Հունաստանի կառավարությունը մտադիր է հուլիսի 1-ից վերսկսել զբոսաշրջությունը, այդ մասին CNN հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, սակայն, ըստ վարչապետի «այս տարի զբոսաշրջությունն այլ կլինի»։ Մասնավորապես, գիշերային ակումբներն ու սրճարանները չեն գործի կամ կլինեն սահմանափակ, սակայն զբոսաշրջիկները հնարավորություն կունենան այցել տեսարժան վայրեր։ |cnn.com|

 

11։34- Իսպանիայում կորոնավիրուսից մահացած մարդկանց բարեկամները դատարան են նեկայացրել կոլեկտիվ հայց ընդդեմ կառավարությանը՝ վերջինիս մեղադրելով անգործության մեջ, որն էլ դարձավ վարակի տարածման ու բազմաթիվ մարդկանց մահվան պատճառ։ |thehill.com|

 

11։33- Թվիթթերի ղեկավար Ջեք Դորսին հայտարարել է, որ կորոնավիրուսի համավարակի ավարտից հետո էլ ընկերության աշխատակիցները ցանկության ու հնարավորության դեպքում կարող են շարունակել աշխատել տնից այնքան ժամանակ, ինչքան ցանկանան։ |cbsnews.com|

 

11։31- Մոսկվայում այս պահի դրությամբ մանրէբանական իրավիճակը համապատասխանում է սահմանափակումների թուլացման առաջին փուլի պահանջներին։ [Մոսկվայի քաղաքային Դումայի ղեկավար Ալեքսեյ Շապոշնիկով] |tvzvezda.ru|

 

11։21- Մեծ Բրիտանիայում հունիսի 1-ից անվտանգության կանոնների խստագույն պահպամնամբ կվերսկսեն իրենց աշխատանքը կրտսեր դպրոցներն ու մանկապարտեզները։ |theguardian.com|

 

11։02-  Վրաստանում  կորոնավիրուսի հաստատված դեպքեր – 647
Առողջացածներ – 372
Մահացածներ – 11
Կարանտինի ռեժիմում գտնվողներ  – 4373
ստացիոնար բուժում ստացողներ- 386 |stopCov.ge|

 

Նորություններ կորոնավիրուսի մասին, Աշխարհ, 14․05․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 13․05․20

Նորություններ կորոնավիրուսի մասին, Աշխարհ, 12․05․20

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն