21:57- Այս պահին Նորքի տուն ինտերնատում թեստավորվել են 70 հոգի, 41-ի թեստի պատասխանը դրական է եղել: 5 հոգու արդեն հոսպիտալացրել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց, մյուսներին մեկուսացրել ենք, մինչեւ հասկանանք` ոնց է զարգանում: Հոսպիտալացվածներից 3-ը սիմպտոմներ չունեն, հիմնականում վարակվածները սիմպտոմներ չունեն, մի քանիսը հազում են։ [Աշխատանքի եւ սոցիլական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյան] |news.am|


21:55- Դեռ պարզ չէ` որտեղից է կորոնավիրուսը ներթափանցել Նորքի տուն ինտերնատ, քանի որ այնտեղ փետրվարի 27-ից խիստ կարանտին է պահպանվել, նույնիսկ աշխատակիցներն են մնացել, մի բացառություն ենք ունեցել, որ տարեցներից մեկը 3 շաբաթ առաջ բուժման նպատակով տեղափոխվել է Էրեբունիի հիվանդանոց, վերադարձել է այնտեղից եւ թեստավորվել, սակայն նրա թեստը բացասական է եղել: 

Պետք է նաեւ հաշվի առնենք, որ ինտերնատը շատ մոտ է գտնվում Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցին, գրեթե 50 մետր հեռավարության վրա: [Աշխատանքի եւ սոցիլական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյան] |news.am|


20:31- Այս պահի դրությամբ Արցախի Հանրապետությունում հաստատվել է նոր կորոնավիրուսով հիվանդացության 28 դեպք, որից 8-ն արդեն ապաքինվել են:


20:30- Ըստ ՀՀ ուղարկված 30 փորձանմուշի հետազոտության պատասխանների՝ 26 քաղաքացու փորձանմուշների հետազոտության արդյունքները բացասական են: Վարակը հաստատվել է 4 քաղաքացու մոտ, որոնք ավելի վաղ Շահումյանի շրջանում հաստատված վարակակրի շրջանակից են: [Արցախ / Տեղեկատվական շտաբ]


20:15- Սյունիքի մարզում առկա է  կորոնավիրուսի 55 դեպք, որից վերջին 2 օրում՝ 3 դեպք Սիսիանում: [մարզպետարան]


18:35- Ավաղ, Գագիկ Շամշյանի՝ կորոնավիրուսի թեստի արդյունքը դրական է եղել: Առողջություն և շուտափույթ ապաքինում։ [«Արմենիա» հը հաղորդավար Վահե Ղազարյան]


16։59- Նորքի տուն ինտերնատում բնակվող ավելի քան 40 մեր ավագ սերնդի ներկայացուցիչների, ինչպես նաև անձնակազմից մի քանիսի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն: Սա իհարկե հիվանդության տարածման շատ վտանգավոր օջախ է` հաշվի առնելով պացիենտների տարիքը և ուղեկցող քրոնիկական հիվանդությունները:

Արդեն 2 օր է տեղում աշխատում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի բժիշկները պացիենտների առողջական վիճակը գնահատելու և հսկելու համար: Այսօրվանից կազմակերպվում է նաև նրանց տեղափոխումը հիվանդանոցային հաստատություններ` հետագա բուժումը ապահովելու համար: [Ալինա Նիկողոսյան]


16։46- Երևանի կենդանաբանական այգին մայիսի 18-ից կվերսկսի աշխատանքը․ մուտքը կթույլատրվի միայն դիմակներով և ձեռնոցներով։ Մուտքի մոտ առկա կլինեն բավարար թվով ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչներ։ Կիրականացվի տարածք մուտք գործող անձանց ջերմաչափում։ Ելնելով անվտանգության նկատառումներից՝ կլինեն նաև սահմանափակումներ այգու ներսում։ Կարգելվի կերակրել կենդանիներին, ձեռք տալ երկաթյա մակերեսներին։ Այգում անհրաժեշտ կլինի պահպանել սոցիալական հեռավորությունը․ կլինեն վերահսկող պատասխանատուներ։ Այգու տարածքում կվերահսկվի այցելուների քանակը։


15։40- Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Սիան քաղաքն աջակցություն է ուղարկել Գյումրի: Մեկանգամյա օգտագործման բժշկական դիմակներով, պաշտպանիչ հանդերձանքով, ակնոցներով  ու էլեկտրական ջերմաչափերով բեռնավորված ինքնաթիռն արդեն Հայաստանում է: Օգնությունը շուտով կհասնի Գյումրի: Այս պարագաները կբաժանվեն Գյումրիի ոչ միայն բուժհաստատություններին, այլ նաև այն կառույցներին, որոնք դրանց անհրաժեշտությունն ունեն: Սա ևս մեկ վկայություն է երկու քաղաքների միջև առկա սերտ կապերի ու փոխադարձ համագործակցության։ [Գյումրի համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյան] |armenpress.am|


15։18- Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 19 նոր դեպք, ապաքինվել է 30 քաղաքացի: Մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 244 դեպք, որից առողջացել են 108 քաղաքացի, արձանագրված մահերի թիվը 3 է:
Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սեւան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Մարտունի (քաղաք), Խաչաղբյուր, Արեգունի, Լճաշեն, Ծակքար, Վերին Գետաշեն և Վարսեր համայնքներում։ [Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան]


11։24- Մեկնարկել է շարժական եւ էլեկտրոնային ռենտգեն, եւ անհրաժեշտ բժշկական սարքավորումների գնման գործընթացը։ Հայաստանում ստեղծվել են պաշտպանիչ դիմակների արտադրություններ, որոնք ի վիճակի են բավարարել ներքին պահանջարկը եւ իրականացնել արտահանում, նույնը վերաբերում է ալկոգելի արտադրությանը։ [Նիկոլ Փաշինյան]


11։22- Հայաստանին կմատակարարվեն թոքերի արեստական օդափոխության լրացուցիչ 70 սարքեր, մենք այս պահին ունենք շուրջ 100։ Նախատեսվում է ձեռք բերել ՇՕ հավելյալ բարձր անցողականության ավտոմեքենաներ։ [Նիկոլ Փաշինյան]


11։09- Կառավարության հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում այսօրվա դրությամբ բաշխվել է 84․4 մլրդ դրամ, որից օգտվել է 48․400 իրավաբանական եւ շուրջ 1 մլն 100 հազար ֆիզիկական անձ։ [Նիկոլ Փաշինյան]


11։00- Ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 239 նոր դեպք և 125 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 71 (տղամարդ), 60 (տղամարդ), 46 (կին) տարեկան և ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: [Առողջապահության նախարարություն]


10։59- Թարմացվել է 16.05.2020թ․ ժամը 11։00-ին
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 4283
Առողջացածներ - 1791
Փաստացի բուժվողներ -2415
Ընդհանուր թեստեր - 39005
Մահվան ելքեր - 55
Մահվան ելքեր այլ պատճառով –22


10։13- Մայիսի 18-ից ամբողջ ծավալով վերսկսվում է ոստիկանության` քաղաքացիներին ծառայություններ մատուցող բոլոր ստորաբաժանումների աշխատանքը։ Քաղաքացիներին կոչ ենք անում ոստիկանության ստորաբաժանումներ այցելել պաշտպանիչ միջոցներով՝ դիմակներով, և պահպանել սոցիալական տարածություն։ Խորհուրդ նենք տալիս նարավորության դեպքում ոստիկանության ստորաբաժանումներ դիմել առցանց եղանակով։ [ՀՀ ոստիկանություն]

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 15․05․20 (թարմացվող)