Նորություններ կորոնավիրուսի մասին, Աշխարհ, 16․05․20 (թարմացվող)
21:15 - 16 մայիսի, 2020

Նորություններ կորոնավիրուսի մասին, Աշխարհ, 16․05․20 (թարմացվող)




20:20- Բեռլինի կենտրոնում շուրջ 20 բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ կորոնավիրուսով պայմանավորված ինքնամեկուսացման միջոցառումների: Խախտումներ չկան, յուրաքանչյուր ակցիայի մասնակիցների պաշտոնական թիվը չի գերազանցում 50-ը: [Բեռլինի ոստիկանություն] [РиаНовости] |24news.am|


19:45- Ռուսաստանում առաջին 100-ամյա կին հիվանդը լիովին ապաքինվել է նոր կորոնավիրուսային վարակից: Մայիսի 13-ին՝ իր ծննդյան օրը, կինը դուրս է գրվել հիվանդանոցից: [ՏԱՍՍ] |shantnews.am|


19:20-  Ձմռանը Եվրոպային սպառնում է կորոնավիրուսի երկրորդ ալիքը։ Այն կարող է համընկնել մեկ այլ սեզոնային գրիպի կամ կարմրուկի հետ։ [ԱՀԿ եվրոպական ստորաբաժանման տնօրեն Հանս Կլյուգե] [Independent] |tert.am|


18:40- Եթե Ռուսաստանում պրիմատների և կամավորների վրա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումը բարեհաջող ավարտվի, հնարավոր է արդեն օգոստոսին այն պատրաստ լինի։ Միաժամանակ բոլոր բնակիչներին դեղը մատակարարել հնարավոր չի լինի։ [Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի տնօրեն Գինցբուրգ] [Rbc] |24news.am|


18:30- Ամերիկյան կառավարությունը պատրաստ է մասնակի վերականգնել ԱՀԿ-ին հատկացվող ֆինանսավորումը: Սպիտակ տունը համաձայնել է վճարել Չինաստանի հանգանակության չափով:

ԱՄՆ-ն այդ կազմակերպության խոշորագույն ֆինանսավորողն է, միայն անցած տարի հանգանակությունը կազմել է 400 միլիոն դոլար, ինչը կառույցի ընդհանուր բյուջեի 15 տոկոսն: Չինաստանի ֆինանսական լուման, օրինակ, մոտ տասն անգամ ցածր է: |azatutyun.am|


18:14- Բելառուսում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 951-ով: Վարակակիրների ընդհանուր թիվը 28 681 է: Մահացել է ևս 4 հիվանդ: Ընդհանուր առմամբ մահացել է 160 մարդ: |armenpress.am|


16։17- Չինաստանում անցած օրվա ընթացքում կորոնավիրուսի 8 նոր դեպք և 13 ասիմպտոմ դեպքեր են գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությունից ապաքինվել է 10 մարդ, մահվան դեպքեր չկան:
Նշվում է, որ ութ նոր դեպքերից վեցն այլ երկրից են: |ria.ru| |24news.am|


10։33- Իտալիայի կառավարությունը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն հունիսի 3-ից թույլատրվում է Իտալիա ելումուտը․ երկիրը մտադրվել է աստիճանաբար թուլացնել կարանտինային ռեժիմը:
Նույն օրվանից կթույլատրվի ճանապարհորդությունները դեպի այն շրջաններ, որոնք գտնվում էին խիստ սահմանափակման մեջ: |bbc.com||1lurer.am|

Նորություններ կորոնավիրուսի մասին, Աշխարհ, 15․05․20 (թարմացվող)


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել