Նորություններ կորոնավիրուսի մասին, Աշխարհ, 17․05․20 (թարմացվող)
21:45 - 17 մայիսի, 2020

Նորություններ կորոնավիրուսի մասին, Աշխարհ, 17․05․20 (թարմացվող)

21։34-  Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 3,142-ով՝ դառնալով 243,303։ Նոր մահերի թիվը 170 է, մինչ այս պահը մահացել է 34,636 մարդ։ |worldometers.info|

 

20։19-  Ադրբեջանում վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 136-ով, վարակվածների ընդհանուր թիվը 3,274 է։ Մահվան նոր դեպքերը 3-ն են, մինչ այս պահը երկրում մահացել է 39 մարդ։ Երկրում կորոնավիրուսից ընդհանուր առմամբ ապաքինվել է 2,015 մարդ։ |worldometers.info|

 

18։47- Իրանում կորոնավիրուսով վարակվելու նոր 1,806 դեպք է գրանցվել, ընդհանուր առմամբ վարակվել է 120,198  մարդ։ Մահվան 51 նոր դեպք է գրանցվել, մինչ այս պահը մահացել է 6,988 մարդ։ Երկրում ապաքինվածների ընդհանուր թիվը 94,464 է։ |worldometers.info|

 

18։28- Այս պահի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 4,750,616 է, վարակից մահացել է 313,805 մարդ, ապաքինվել՝ 1,830,526-ը։ Վարակվածների թվով առաջին տեղում շարունակում է մնալ ԱՄՆ-ն։ Այստեղ գրանցվել է վարակի 1,671 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը 1,509,444 է։ ԱՄՆ-ում մահվան նոր դեպքերը 29-ն են, մինչև այս պահը մահացել է 90,142 մարդ։ Վարակից ապաքինվածների ընհանուր թիվը 339,572 է։ |worldometers.info|

 

18։18- Բելառուսում մայիսի 17-ի դրությամբ COVID-19-ից բուժվելուց հետո հիվանդանոցներից դուրս է գրվել 9 932 պացիենտ։ 29 650 մարդու COVID-19-ի թեստը դրական արդյունք է ցույց տվել։ Վարակի տարածման սկզբից ի վեր մահացել է 165 պացիենտ։ |armenpress.am|

 

18։10- Գերմանական մի շարք քաղաքներում երկրորդ շաբաթը շարունակ հանգստյան օրերին բողոքի ակցիաներ են անցկացվում՝ ընդդեմ հակահամաճարակային սահմանափակումների: Բեռլինում հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել, ակցիայի ընթացքում բախումներ են տեղի ունեցել, բերման է ենթարկվել 200 մարդ: Մյունխենում կազմակերպիչները մինչև 10 հազար ցուցարարի մասնակցությամբ բողոքի ակցիայի հայտ են ներկայացրել, տեղի իշխանությունները թույլատրել են միայն հազար հոգու մասնակցել, եթե վերջիններս պահպանեն միմյանց միջև հեռավորություն: |azatutyun.am|

 

17:06- Իսպանիայում անցած օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացածների թիվը կազմել է 87։ Մահացությունների թիվը երկու ամսվա ընթացքում առաջին անգամ (մարտի 12-ից հետո) հարյուրից ցածր է: |El Mundo|


15:10- ՌԴ-ն վարակակիրների թվով առաջ անցավ նաև Իսպանիայից և այժմ երկրորդն է աշխարհում։ 1 օրում գրանցվել է վարակի 9,709 նոր դեպք, ընդհանուր առմամբ՝ 281,752 դեպք։


13:55- Ուկրաինայում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը գերազանցել է 18 հազարը:

Մեկ օրվա ընթացքում հիվանդների թիվն աճել է 433,-ով ինչը 95-ով պակաս է, քան նախորդ օրը։ Ընդհանուր առմամբ առողջացել է 4906 պացիենտ, մահացել է 514 մարդ (մեկ օրվա ընթացքում +21 մարդ)։ |news.am|


13:45- Մեքսիկայում վերջին օրվա ընթացքում COVID-19- ից մահացել է 278 մարդ, մահացության դեպքերի թիվն աճել է՝ հասնելով 5045-ի:


13:40- Իտալիան հունիսի 3-ից կբացի սահմանները ԵՄ քաղաքացիների համար: [վարչապետ Ջուզեպպե Կոնտե] |24news.am|


12:32- Վրաստանում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվել է 12 մարդ, դեպքերի ընդհանուր թիվը հասել է 695-ի: Մահացել է 12 մարդ, վարակվածներից 425-ը բուժվել և դուրս է գրվել հիվանդանոցներից, 3822 մարդ գտնվում է կարանտինային գոտիներում, 360 հոգի հսկողության տակ է հիվանդանոցներում: |tert.am|


12:20- Վերջին 24 ժամում Գերմանիայում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 583-ով, մահացել է 33 հիվանդ։ Վարակվածների և մահվան նոր դեպքերի թիվը մի քանի շաբաթ շարունակ կրճատվում է: Մեկ օր առաջ 57 մարդ էր մահացել:

Համավարակի բռնկումից ի վեր 174355 դեպք է հայտնաբերվել , մահացել է գրեթե 8 հազար հիվանդ, բուժվել է ավելի քան 153 հազար մարդ: |shantnews.am|


12:05- Թուրքիայում վերջին օրվա ընթացքում անցկացվել է կորոնավիրուսի 42 236 թեստավորում, գրանցվել է վարակման 1610 նոր դեպք: Օրվա ընթացքում մահացել է 41, բուժվել` 2004 վարակված:

Այսպիսով, երկրում անցկացված թեստերի ընդհանուր թիվը հասել է  1 589 625-ի, վարակման դեպքերի ընդհանուր թիվը` 148 067-ի, մահվան դեպքերը` 4096-ի, վարակվածներից առողջացել է 108 137 մարդ: |tert.am|


12:00- Չինաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5 նոր դեպք, 8 մարդ առողջացել է կորոնավիրուսից: 5 դեպքերից 3-ը տեղական են (Ցզիլին նահանգում), իսկ երկուսը երկիր են բերվել արտասահմանից: |tert.am|


11:55- Իտալիայի կառավարությունը թույլատրել է ֆուտբոլային ակումբներին վերսկսել խմբային մարզումները, որոշումը հաշվարկված է։ [Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտե] |armenpress.am|


11:30- Դաղստանում ավելի քան 40 բժիշկ է մահացել կորոնավիրուսից և թոքաբորբից: [Դաղստանի առողջապահության նախարար Ջամալուդին Հաջիիբրահիմով]


10:30- Իրաքում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով 8 օրյա պարետային ռեժիմ է սահմանվել: [AL Arabia] |tert.am|


10:25- Բրազիլիայում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը 1 օրում ավելացել է 816-ով՝ կազմեպով 15 633: Եվս 2 304 մարդու մահվան հանգամանքներն ուսումնասիրվում են: Մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 14 919 դեպք: Ընդհանուր առմամբ գրանցվել է վարակման 233 142 դեպք, պաքինվել է 89 672 մարդ: |tert.am|


10:20- Ճապոնիան կոչ է անում հետաքննել ԱՀԿ-ի համապատասխան գործողությունները՝ ուղղված կորոնավիրուսի համավարակին: Առաջարկն արվելու է ԱՀԿ ընդհանուր ժողովին, որը սկսվելու է երկուշաբթի։ ԱՀԿ-ի նկատմամբ հետաքննությունը պետք է անցկացնի անկախ մարմինը: [Երկրի վարչապետ Սինձո Աբե] |shantnews.am|


10:18- Հունաստանը կրկին բացել է հանրային լողափերը՝ սոցիալական հեռավորության խիստ միջոցառումների պահպանման պայմաններում:


10:13- Բաթումի լողափերն ու բուլվարը մարդաշատ են եղել, ոմանք նույնիսկ լողացել են։ Ծովի ջուրը վտանգավոր չէ կորոնավիրուսի տարածման տեսանկյունից, սա բազմիցս ասվել է: Բայց խորհուրդ է տրվում հեռավորություն պահպանել: Համաշխարհային փորձն այս առումով դեռ շատ քիչ է: Ակնկալում ենք՝ ԱՀԿ-ն ծովում գտնվելու վարքի արձանագրություն կմշակի, որով կառաջնորդվենք: [Աջարիայի առողջապահության նախարար Զաալ Միքելաձե] |shantnews.am|

Նորություններ կորոնավիրուսի մասին, Աշխարհ, 18․05․20

Նորություններ կորոնավիրուսի մասին, Աշխարհ, 16․05․20 (թարմացվող)


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել