Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 19․05․20 (թարմացվող)

21:15-  Իտալիայում կարանտինային սահմանափակումների մեծ մասի չեղարկումը թույլ է տվել հագուստի խանութների 90 տոկոսի և ռեստորանների 70 տոկոսի բացումը: |tert.am|

20:10- Ուհան քաղաքում ավելի քան 457 000 թեստավորում է կատարվել երկուշաբթի, բոլոր բնակիչներին թեստավորելու նախաձեռնությունը մեկնարկել է նախորդ շաբաթ: Ըստ քաղաքային իշխանությունների՝ այս պահի դրությամբ՝ Ուհանում 1.3 մլն մարդ է թետավորվել մայիսի 12-ից ի վեր: |CNN| |tert.am|

19:40- Շարունակվում են բողոքի ակցիաները Բրազիլիայում: Հարյուրավոր մարդիկ դուրս են եկել փողոց և պահանջում են, որպեսզի իշխանությունները չեղարկեն կարանտինային սահմանափակումները: Ակցիայի մասնակիցների մեծ մասը չի կրել դիմակներ: Ակցիային է միացել նաև երկրի նախագահը: Վերջինս ցանկանում է արագ «բացել» երկիրը՝ նշելով, որ վիրուսը վտանգավոր չէ բնակչության մեծ մասի համար: |Reuters| |shantnews.am|

16։31-  Գերմանիայում կորոնավիուսի սահմանափակումները մեղմացնելուց հետո վարակի նոր օջախներ են ի հայտ եկել, այս անգամ մսամթերքի արտադրության գործարանում: Դադարեցվել է մսամթերք արտադրող խոշոր ընկերություններից մեկի աշխատանքը: Այնտեղ 90-ից ավելի աշխատակից վարակվել է: Բեռլինում կորոնավիրուսի հարցերով կառավարական կոմիտեն նիստ է հրավիրել իրավիճակը քննարկելու համար: Բոլոր վարակվածները մեկուսացվել են: |armenpress.am|

 

16։01-  ՌԴ-ում կորոնավիրուսի վարակակիրների թվում են Պետդումայի առնվազն վեց պատգամավորներ: Պաշտոնապես հաղորդվում է, որ նրանցից երկուսն արդեն ապաքինվել են, երկուսը գտնվում են հիվանդանոցում, մյուսներն էլ բուժումն անցնում են տանը: Ավելի վաղ վարակվել էին նաև կառավարության մի շարք անդամներ, այդ թվում` վարչապետ Միխայիլ Միշուստինը, ինչպես նաև Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Այսօր հաղորդվեց, որ Միշուստինը դուրս է գրվել հիվանդանոցից և անցել պարտականությունների կատարմանը: |azatutyun.am|

 

15։17- Իրանում կորոնավիրուսի մայիսի 19-ի վիճակագրական տվյալները.

Վարակակիրների թիվն ավելացել է 2.111-ով
Ընդհանուր՝ 124.603
Մահացածների թիվն ավելացել է 62-ով
Ընդհանուր՝ 7.119
Ապաքինվածների թիվն ավելացել է 1.512-ով
Ընդհանուր՝ 97.173
[Իրանում ՀՀ դեսպանություն]

 

13։59- Անգլիական Պրեմիեր լիգայի ֆուտբոլիստներն այսօրվանից սկսում են մարզումները, սակայն որոշակի կանոններով. դրանք պետք է անցնեն փոքր խմբերով, յուրաքանչյուրում՝ առավելագույնը հինգ ֆուտբոլիստ, տևողությունն էլ չպետք է գերազանցի 75 րոպեն: Մարզիկները, հնարավորության դեպքում, պետք է նաև սոցիալական հեռավորության նորմերը պահպանեն: Պատասխանատուները զգուշացրել են` անակնկալ ստուգումներ են անցկացնելու, հետևելու են կանոնների պահպանմանը նաև հեռակապի ու նորագույն այլ տեխնոլոգիաների միջոցով: |azatutyun.am|

 

13։09- Համաշխարհային առաջնորդները, որոնք հավաքվել են պատմության մեջ առաջին անգամ առցանց ձևաչափով անցկացվող Առողջապահության համաշխարհային վեհաժողովի շրջանակում, կոչ են արել երկրներին միավորվել կորոնավիրուսի դեմ պայքարում: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ով իր ելույթով բացել է վեհաժողովը, հանդես է եկել խիստ նախազգուշացմամբ: Նրա կարծիքով, աշխարհի երկրները կբախվեն շոշափելի վախի ու անվտանգության բացակայության խնդրին, եթե մահացու վտանգավոր հիվանդությունը չկանգնեցվի բոլոր տեղերում: Գուտերեշն ընդգծել է, որ համավարակի հետևանքները կարող են ավելի կործանարար լինել: |armenpress.am|

 

12։11- Եվրամիության դեղորայքի վերահսկողության գործակալության ղեկավար Գիդո Ռասին ասել է, որ ամերիկյան Գիլիըդս ընկերությունը ստացել է ռեմդեսիվիր դեղը որպես COVID-19 բուժող միջոց կիրառելու նախնական արտոնագիր Եվրոպական դեղամիջոցների գործակալությունը (EMA) արդեն իսկ խորհուրդ է տվել օգտագործել ռեմդեվիսիրը, թույլ տալով դեղամիջոցը տրամադրել հիվանդներին նախքան դրա լիովին հաստատումը: |amerikayidzayn.com|

 

11։54- Մոսկվայի քաղաքային հիվանդանոցներից մեկից դուրս է գրվել 100 տարեկանից բարձր երկու կին: Նրանք վարակված են եղել կորոնավիրուսով և հաջող բուժում են անցել: կին պացիենտներից մեկը վերջերս դարձել է 101 տարեկան: Նա ունեցել է ուղեկցող մի շարք հիվանդություններ: Մյուս պացիենտը կես տարով մեծ է առաջինից, Հայրենական մեծ պատերազմի մասնակից է: Բժիշկներին հաջողվել է կայունացնել նրա վիճակը: |armenpress.am|

 

11։40- Վրաստանում կորոնավիրուսով վարակման միայն մեկ նոր դեպք է գրանցվել վերջին 24 ժամվա ընթացքում: Ընդհանուր առմամբ փետրվարի 27-ից ի վեր երկրում գրանցվել է 702 դեպք: Մեկ օրում վիրուսից ապաքինվել է 24 մարդ, բուժվածներն ընդհանուր առմամբ 456-ն են: Վիրուսից մահացել է 12 մարդ։ |aliq.ge|

 

11։19- Վաշինգտոնն ամբողջությամբ կդադարեցնի ԱՀԿ-ի ֆինանսավորումը և կվերանայի իր անդամակցությունը, եթե կազմակերպությունը 30 օրվա ընթացքում չանցկացնի բարեփոխումներ, որոնք պահանջում է ԱՄՆ-ն: Այս մասին ասված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակում՝ ուղղված ԱՀԿ ղեկավար Թեդրոս Հեբրեյեսուսին: Սպիտակ տան ղեկավարի խոսքով, իրենք անցկացրել են հետաքննություն՝ կապված կորոնավիրուսի տարածման առնչությամբ ԱՀԿ-ի անհաջող արձագանքին: |armenpress.am|

 

10:23- Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 4 միլիոն 894 հազարը: Մահացածների թիվն անցել է 320 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 908 հազար 111 մարդ: Վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 550 հազար 294 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 91 հազար 981 է: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Ռուսաստանում կա 290 հազար 678 հաստատված դեպք: Մահերի թիվն այստեղ կազմում է 2 հազար 722: |armenpress.am|

 

10:05-  Թուրքիայում մայիսի 18-ին կորոնավիրուսից մահացել է 31 մարդ։ 1 օրվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 1․158 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 31 դեպք, իսկ ապաքինվել է 1․1615 մարդ։ Թուրքիայում մինչև օրս համավարակից ընդհանուր առմամբ ապաքինվել է 111.577 մարդ, արձանագրվել է վարակման 150.591, իսկ մահվան 4․171 դեպք։ |ermenihaber.am|

 

10:01-  Չինաստանի հյուսիս-արևելքում կորոնավիրուսի նոր բռնկման պատճառով 108 միլիոն մարդ դարձյալ հայտնվել է կարանտինում։ Կարանտին է հայտարարվել Ցզիլին և Լյաոնին պրովինցիաներում։ Մասնավորապես, սահմանափակումների տակ են հայտնվել Ցզիլին (համանուն պրովինցիայի կենտրոնը) և Շուլան քաղաքները։ Վերջինս համարվում է կորոնավիրուսի նոր բռնկման օջախը։ Մայիսի 18-ի տվյալներով՝ Ցզիլին պրովինցիայում հայտնաբերվել է COVID-19-ի 34 դեպք, իսկ Լյաոնին պրովինցիայում՝ 3 դեպք։ |hetq.am|

 

09։37-  Զբոսաշրջության հարցերով Ֆրանսիայի պետքարտուղար Ժան Բատիստ Լեմուան կոչ է արել մինչև հունիսի վերջ վերաբացել, որքան հնարավոր է, մեծ թվաքանակով տեսարժան վայրեր։ Արդեն մայիսի 16-ից Ֆրանսիայում բացվել են մի շարք լողափեր և զբոսաշրջային ուղղություններ։ Հունիսի 2-ից սկսած այն դեպարտամենտներում, որտեղ վիրուսի տարածումը մեծ չէ, կվերականգնվի սրճարանների և ռեստորանների աշխատանքը։ |hetq.am| 

 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 20․05․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 19․05․20

Նորություններ կորոնավիրուսի մասին, Աշխարհ, 18․05․20

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն