Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 20․05․20 (թարմացվող)
22:40 - 20 մայիսի, 2020

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 20․05․20 (թարմացվող)


21:13- Զբոսաշրջային սեզոնը Հունաստանում կբացվի հունիսի 15-ից, իսկ հուլիսի 1-ից՝ աստիճանաբար այլ երկրներից դեպի Հունաստան ուղիղ ավիաչվերթները: [Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտըակիս] |armenpress.am|


20:55- Չինաստանի գործողությունների պատճառով աշխարհը կրել է 9 տրիլիոն դոլարի չափով վնաս: [ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեո] |news.am|


20:50- Կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից Իսպանիայում վերջին մեկ օրում մահացել է 95 մարդ. չորրորդ օրն անընդմեջ զոհերի թիվը չի գերազանցում 100-ը: |tert.am|


20:45- ՌԴ-ում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը կայունացման փուլ է մտել: Ընթացիկ շրջանը Ռուսաստանի համար «շատ զգայուն» է և պահանջում է կարանտինային բոլոր կանոնների խստագույն պահպանություն: Այդ թվում է՝ դիմակ կրելը: [ԱՀԿ-ի ռուսաստանյան ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչ] |shantnews.am|


20:40- Ադրբեջանում ևս 113 վարակակիր է արձանագրվել, 55 մարդ առողջացել է, 2 մարդ՝ մահացել։ Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը 3.631 է, 2.253 մարդ առողջացել է, 43 մահ է արձանագրվել: |factor.am|


17։18- Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 5 միլիոն 012 հազարից: Մահացածների թիվն անցել է 325 հազարից: Ապաքինվել է 1 միլիոն 977 հազար 277 մարդ: Վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 571 հազար 328  հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 93 հազար 561 է: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Ռուսաստանում կա 308 հազար 705 հաստատված դեպք: Մահերի թիվն այստեղ կազմում է 2 հազար 972: |armenpress.am|

 

15։52- Այսօր առաջին օրն է, երբ դուրս գրվածների թիվն ավելին է վարակվածներից: Դա լավ նորություն է, և, հնարավոր է, մենք սկսել ենք անցում կատարել առողջապահական համակարգի ծանրաբեռնվածության բարձր կետից: Դա ցույց է տալիս, որ իրավիճակը աստիճանաբար կայունանում է`հատկապես Մոսկվայում, որն առաջինը բախվեց նոր վարակին։  [ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստին] |armenpress.am|

 

15։27- Չեխիայի կառավարությունը քաղաքացիներին թույլատրել է մայիսի 25-ից բաց տարածքներում դիմակներ չկրել, բայց փակ տարածքներում, մասնավորապես՝ տրանսպորտում, դրանք դեռ պարտադիր են: Չեխիայում մինչ օրս կորոնավիրուսի ավելի քան 8 հազար 600 դեպք է արձանագրվել, 5 հազար 700-ից ավելի հիվանդ բուժվել է, մահացել է 302 մարդ: |azatutyun.am|

 

14։39- Իրանում կորոնավիրուսի մայիսի 20-ի վիճակագրական տվյալները.

Վարակակիրների թիվն ավելացել է 2.346-ով
Ընդհանուր՝ 126.949
Մահացածների թիվն ավելացել է 64-ով
Ընդհանուր՝ 7.183
Ապաքինվածների թիվն ավելացել է 1.635-ով
Ընդհանուր՝ 98.808
[Իրանում ՀՀ դեսպանություն]

 

12։20- Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից, 100-ամյա կապիտան Թոմ Մուրին, որն ակցիա էր կազմակերպել՝ քայլելով Բեդֆորդշիրում գտնվող իր տան այգում, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի առաջարկով կշնորհվի ասպետի տիտղոս։ Հիշեցնենք, որ ապրիլին Թոմ Մուրը հավաքել է մոտ 33 միլիոն ֆունտ սթերլինգ, գումարն ամբողջովին փոխանցել է Առողջապահության ազգային ծառայությանը կորոնավիրուսի դեմ պայքարի համար։ |bbc.com|

 

11։12-  Թուրքիայում վերջին 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսի վարակի 1․022 նոր դեպք, մահացել է 28 մարդ։ Վարակվածության դեպքերի ընդհանուր թիվը հասել է 151․615-ի, մահվան դեպքերի թիվը՝ 4․199-ի։
Վերջին մեկ օրում ապաքինվել է 1․318 մարդ, իսկ առողջացածների ընդհանուր թիվը հասել է 112․895-ի։ |ermenihaber.am|

 

10։56- Գերմանիայի կանցլեր ԱՆգելա Մերկելն ու Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը անցկացված տեսակոնֆերանսի արդյունքում հայտարարել են 500 միլիարդ Եվրո նախնական կապիտալով ժամանակավոր հիմնադրամի ստեղծման մասին, որը կուղղվի Եվրամիության անդամ, կորոնավիրուսի համավարկից տուժած պետությունների տնտեսական վերականգնմանը։|edition.cnn.com|

 

10։49- Մայիսի 20-ից Թուրքիայի սահմանը բաց կլինի 31 պետությունների քաղաքացիների համար, որոնք երկիր են ժամանելու բուժման նպատակով։ Երկիր մուտք գործելիս բոլոր ուղևորները պետք է կա՛մ ներկայացնեն տեղեկանք, որ վարակված չեն, կա՛մ վճարովի թեստ անցնեն։ |runnews24.ru|

 

10։31-  Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 4 միլիոն 989 հազարից: Մահացածների թիվն անցել է 324 հազարից: Ապաքինվել է 1 միլիոն 959 հազար 191 մարդ: Վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 570 հազար 583  հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 93 հազար 533 է: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Ռուսաստանում կա 299 հազար 941 հաստատված դեպք: Մահերի թիվն այստեղ կազմում է 2 հազար 837: |armenpress.am|

 

10։15- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը միջազգային հանրությանը կոչ է արել կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցություն ցուցաբերել Աֆրիկայի երկրներին: Քարտուղարն անհրաժեշտություն է համարել մշակել գլոբալ փաթեթ աֆրիկական երկրներին արագ արձագանքելու և հնարավոր պատվաստանյութով հավասարաչափ ապահովելու համար: |armenpress.am|

 

10։11- Վրաստանում կորոնավիրուսի վարակի հաստատված դեպքերն՝ ըստ վերջին տվյալների․

Հաստատված դեպքեր- 707 (+5)
Առողջացածներ- 456
Մահեր- 12 |stopcov.ge|

 

08։57- Երեկ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ Կանադա–ԱՄՆ սահմանը փակ կմնա ևս մեկ ամիս՝ մինչև հունիսի 21-ը։ Որոշումն ընդունվել է կորոնավիրուսի համավարակի հետագա տարածումը կանխելու նպատակով։ |thehill.com|

 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 21․05․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 20․05․20

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 19․05․20


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել