Մեր հաշվարկներով մայիսի 29-ին կունենանք 10․000 կորոնավիրուսի հիվանդացության, իսկ հունիսի 12-ին 20․000 դեպք․ Նիկոլ Փաշինյան
18:07 - 19 մայիսի, 2020

Մեր հաշվարկներով մայիսի 29-ին կունենանք 10․000 կորոնավիրուսի հիվանդացության, իսկ հունիսի 12-ին 20․000 դեպք․ Նիկոլ Փաշինյան

Այս պահին միջին մահացությունը մեր երկրում՝  ամենօրյա մահերի թիվը, ավելի քիչ է, քան օրինակ 2019 թվականի մայիսին։ Այս մասին այսօր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում ասաց  վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բայց եթե կորոնավիրուսի վարակման այս տեմպը չկոտրենք, ըստ մեր հաշվարկներով մայիսի 29-ին կունենանք 10․000 հիվանդացության, իսկ հունիսի 12-ին 20․000 դեպք։  Ինչը նշանակում է, որ մեր մահվան թվերը էականորեն կավելանան։ Վերակենդանացման բաժանմունքները լցված կլինեն հիվանդներով և մենք չենք կարողանա օգնություն ցուցաբերել։ Այո՛ այս հիվանդությունը մեծամասնության մոտ անցնում է ասիմպտոն եղանակով, բայց , եթե մենք այս տեմպը չփոխենք և կտրուկ չիջեցնենք այս դինամիկան, իսկապես շատ լուրջ պռոբլեմի առաջ ենք կանգնելու և ամեն օր տասնյակ մարդիկ  են մահանալու։ Կարող է նույնիսկ  հարյուրավոր մարդիկ մահանան, որի դեպքում ստիպված կլինեն անցնել ամենախիստ սահամանափակումների»,- ասաց վարչապետը ։

 Փաշինյանը կրկին արեց  պահպանել սահմանված բոլոր կանոնները ։  Նա նշեց, որ կորոնավիրուսի առաջին դեպքի հաստատումից սկսած և դրանից առաջ էլ կառավարությունը ոչ մի տեղեկությունը  չի թաքցրել հանրությունից ։ Վարչապետը կոչ արեց նաև չտալ սուտ լուրերի։ 

«Կորոնավիրուսի հիգիենայի բոլոր կանոները պետք  է պահպանվել։ Տուգանվելու են բոլորը անխտիր , գումարները գանձվելու են։ Հետո չասեք սոցիալապես վատ վիճակում ենք, վատ վիճակում եք պահեք կանոնները՝ սոցիալական հեռավորություն պահեք։  Եվ խնդրում եմ այդ անհեթեթ լուրերով մեզ չդիմեք՝ հերքեք, որ դիմակի մեջ փայ չեք։ Ով ուզում է հավատալ, թող հավատա ու գնա իրա սիրելի իշխանությանը հետ բերի ու երջանիկ ապրի, որ ոչ մի լուր իշխանության մասին սուտ չլինի»,- ասաց Փաշինյանը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել