Ոստիկանությունը շարունակում է ապահովել Պարետի որոշման պահանջների կատարումը
19:18 - 19 մայիսի, 2020

Ոստիկանությունը շարունակում է ապահովել Պարետի որոշման պահանջների կատարումը

Հանրապետության ողջ տարածքում մայիսի 19-ի վաղ առավոտից ոստիկանության ծառայողները շարունակում են արտակարգ ռեժիմով ծառայությունը և՛ կանգառներում, և՛ շրջիկ վերակարգերով՝ ապահովելով նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով Պարետի որոշման կատարումը։

Ինչպես հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ոստիկանները հսկողություն են իրականացնում, որ միկրոավտոբուսներով և ավտոբուսներով տեղափոխվեն միայն նստելու համար հատկացված տեղերին համապատասխան թվով ուղևորներ։ Ի դեպ, կանգնած ուղևորներ կարող են տեղափոխել բացառապես 9 մետրից ավելի երկարություն ունեցող տրանսպորտային միջոցները։

«Կանգնած ուղևորների միջև պետք է պահպանվի առնվազն 1 մետր հեռավորություն։ Ոստիկանները հետևում են, որ ուղևորափոխադրող բոլոր տրանսպորտային միջոցների մուտքի մոտ պարտադիր տեղադրված լինեն ալկոհոլային հիմքով ձեռքի ախտահանիչներ, որպեսզի ուղևորներն ախտահանեն ձեռքերը։ Հետևում են, որ ուղևորներն ու վարորդը պարտադիր կրեն պաշտպանիչ դիմակներ։ Ոստիկանության ծառայողները և՛ վարորդներին, և՛ ուղևորներին հիշեցնում են, որ անվտանգության կանոնների խախտումները կառաջացնեն օրենքով սահմանված պատասխանատվություն։

Հարգելի՛ քաղաքացիներ, խստորեն պահպանեք անվտանգության կանոնները. դա բխում է բոլորիս շահերից»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել