Ինչքան էլ մենք մամուլում տեսնում ենք պատվաստանյութի կլինիկական   փորձարկումների փոքր հաջողությունները, սակայն  լայնածավալ օգտագործմանը կա շատ երկար ժամանակ։ Դրանք պետք է դեռ տասնյակ հազարավորների վրա փորձարկվեն, հետագայում դրվեն արտադրության, ինչը էլի բարդ պրոցես է։ Ես սա ասում եմ , որպեսզի մենք չպատկերացնենք, որ մի քանի ամսից ամեն ինչ լավ  չի լինելու, լինելու է կամ էսպես, իրավիճակը հարաբերականորեն կարող է  լավանալ կամ շատ վատանալ։Այսօր Հանրային խորհրդի  կողմից հրավիրված օնլայն քննարկման ընթացքում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի այն հարցին, թե արդյո՞ք Վրաստանում և Հայաստանում տարբեր է կորոնավիորուսի վարակակիրների հաշվառման մեթոդաբանությունը և արդյո՞ք Վրաստանին իսկապես հաջողվել է կոտրել վարակի տարածման տեմպը՝  Թորոսյանը պատասխանեց․

«Իհարկե այդ հարցը շատ է հնչում, հատկաես մեղադրական տոնի մեջ, բայց ես նորմալ եմ վերաբերվում։  Երկու բան կարող եմ ասել՝ նախ․ որ Վրաստանում սահմանափակող միջոցառումները ավելի խիստ և ավելի լավ,  ուժեղ են իրականացվել՝ այդ թվում մինչ օրս իրենց մոտ սահմանափակումները դեռ ուժի մեջ են։ Չնայած, դա էլ բերում է իր հետևանքները, օրինակ՝ գնաճի բարձրացումը։ Իհարկե կա նաև մեթոդաբանության տարբերություն, նախ Վրաստանի  առողջապահական և հատկապես հակահամաճարակային համակարգը էականորեն տարբերվում  է մեր հակահամաճարակային համակարգից, ոչ լավ իմաստով։ Այսինքն մեր հակահամաճարակային համակարգը ավելի ուժեղ է, քան Վրաստանինը։ Ես դա չեմ ասում հպարտանալու համար, ուղղակի փաստ եմ արձանագրում՝ մասնագիտական և ոչ թե քաղաքական։ Այո, կա նաև հաշվարկի մեթոդաբանության տարբերություն»։

Նախարարը նշեց, որ կա նաև թեստերի հաշվարկի տարբերություն։ Վերջինս նշեց, որ չունի 100 տոկոս ինֆորմացիա, բայց հնարավոր է , որ Վրաստանի արած 40․000 թեստերը չլինեն PСR թեստեր, այլ դրանց մի մասը լինեն արագ թեստեր, որոնք Հայաստանում  պրակտիկորեն չեն օգտագործվում, որովհտեև դրանք հավաստի և վստահելի  չեն։

«Երրորդը, դա այն քաղաքացիներն են, որոնք թեստավորվում են  ըստ ցուցումների։ Արդյոք սուր շնչառական վարակ ունեցող քաղաքացիները, որոնք հնարավոր է ունենային կորոնավիրուսի վարակ, բայց տանեին շատ թեթև ընդհանարպես թեստավորվել են, թե՞ ոչ։ Նույնը վերաբերում է մահվան դեպքերին, օրինակ թոքաբորբ ախտորոշումով մահվան դեպքը, եթե նրա մոտ նաև կա կորոնավիրուսի վարակ, արդյո՞ք համարվում է կորոնավիրուսից մահացած , մեզ մոտ միանշանակ համարվում է։ Այսինքն, մենք  գրանցում ենք անխտիր բոլոր քաղաքացիներին, որոնք մահացել են կորոնավիրուսից, միայն առանձին դեպքերում անում ենք առանձին հաշվառում, երբ մարդն ունեցել է վարակը, բայց մահացել է այլ հիվանդությունից։ Թափանցիկության այսպիսի մակարդակ որևէ երկրում չգիտեմ։  Երբ մենք ախտորոշում ենք Վրաստանից Հայաստան ժամանած քաղաքացիների, վարորդների, այդ թվում վրացի, որոնց թեստերը լինում են դրական և նրանց թիվը շատ մեծ է։  Կարելի է համարել, որ Վրաստանում օրական մեկ, երկու դեպք է լինում կամ կարելի է համարել , որ ոչ բոլոր դեպքերն են համարվում վիճակագրության մաս։ Համարենք, որ իրենց մոտ ամեն ինչ իսկապես այդպես լավ է։ Նրանք պատրաստվում են բացել սահմանները և ընդունել տուրիստների, արդյոք այդ իրավիճակը այդպես կպահպանվի, պատասխանը գրեթե ակնհայտ է»,- հավելեց նախարարը։

Թորոսյանի խոսքով հնարավոր չէ մնալ իզոլացված ոչ երկրի ներսում և ոչ էլ այլ երկների հետ, ուղղակի հանրությունը պետք է սովորի ապրել վարակի հետ։