Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 26․05․20 (թարմացվող)

19:20- Իսպանիայի կառավարությունը մայիսի 27-ից 10-օրյա պաշտոնական սուգ է հայտարարել` ի հիշատակ կորոնավիրուսի համավարակի հետեւանքով մահացած մոտ 30 000 մարդու: |news.am|

17։05- Իրանում կորոնավիրուսի մայիսի 26-ի վիճակագրական տվյալները.

  • Վարակակիրների թիվն ավելացել է 1.787-ով
    Ընդհանուր՝ 139.511
  • Մահացածների թիվն ավելացել է 57-ով
    Ընդհանուր՝ 7.508
  • Ապաքինվածների թիվն ավելացել է 1.724-ով
    Ընդհանուր՝ 109.437

[Իրանում ՀՀ դեսպանություն]

 

16։29-  Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման համար անցկացվող գլոբալ դրամահավաքի շրջանակում արդեն հավաքվել է 9,5 մլրդ եվրո: Այս մասին հայտնել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը: Ուրսուլա ֆոն դեր Լեյենը մայիսի 4-ին կազմակերպեց դոնորների միջազգային առցանց համաժողով: ԱՄՆ-ն հրաժարվել էր մասնակցությունից: Առաջին փուլում հավաքվել էր 7.4 մլրդ եվրո, այնուհետև մասնավոր դեմքերը, հիմնադրամները և կառավարությունները շարունակել են նվիրատվություններ կատարել: |armenpress.am|

 

14։36-  Չեխիան այսօրվանից բացում է սահմանները Ավստրիայի ու Գերմանիայի հետ, բայց` ոչ բոլորի համար. երկիր կկարողանան մտնել միայն Չեխիայի քաղաքացիները, երկրում մշտական բնակության իրավունք ունեցող օտարերկրացիները, Եվրամիության երկրների ուսանողները և գործարարները: Բոլոր եկվորները պարտավոր են հավաստագիր ներկայացնել, որ վարակված չեն կորոնավիրուսով, կամ երկշաբաթյա կարանտին անցնել: Վաղվանից կբացվի նաև Չեխիայի և Սլովակիայի միջև սահմանը։ Չեխերն ու սլովակները կարող են միմյանց այցելել և հարևան երկրում մնալ առավելագույնը 48 ժամ: |azatutyun.am|

 

12։38- Մոլդովան մայիսի 26-ից հանել է ավտոբուսային և երկաթգծային միջազգային ուղևորափոխադրումների արգելքը: Այն մտցվել էր կորոնավիրոսի տարածման դեմ պայքարի շրջանակում: Ուղևորները պետք է կրեն պաշտպանիչ դիմակներ, երկիր մուտք գործելիս նրանք կջերմաչափվեն, իսկ սրահները պետք է պարբերաբար ախտահանվեն։ Մինչև հունիսի 30-ը Մոլդովայում գործում է օտարերկրացիների մուտքի արգելքի ռեժիմը, բացառություն կլինեն տարանցիկ ուղևորափոխադրումները: |armenpress.am|

 

11։19- Կորոնավիրուսի վարակի հաստատված դեպքերն՝ ըստ վերջին տվյալների․

Հաստատված դեպքեր- 732 (+1)
Առողջացածներ- 537
Մահեր- 12 |stopcov.ge|

 

10։17-  Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 5 միլիոն 590 հազարից: Մահացածների թիվն անցել է 347 հազարից: Ապաքինվել է 2 միլիոն 366 հազար 574 մարդ: Վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 706 հազար 226 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 99 հազար 805 է: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 376 հազար 669-ի, մահերինը՝ 23 հազար 522-ի: Հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 353 հազար 427 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 3 հազար 633-ը: |armenpress.am|

 

10։05- Թուրքիայում մայիսի 25-ին կորոնավիրուսից մահացել է 29 մարդ։ 1 օրվա ընթացքում հաստատվել է վարակի 987 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 29 դեպք, իսկ ապաքինման 1․321 դեպք: Թուրքիայում մմինչև օրս համավարակից ապաքինվել է 120.015 մարդ, ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 157․814, իսկ մահվան 4․369 դեպք։ |ermenihaber.am|

 

09։52- Գերմանիայի դաշնային կառավարությունը նախատեսում է առնվազն մինչև հուլիսի 5-ը երկարաձգել առանձին անձանց միջև առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորության պահպանման ռեժիմը, ինչպես նաև հանրային որոշ վայրերում, ներառյալ մթերային խանութներում և տրանսպորտում, դիմակներով մուտքը։ Բացի այդ, տնային պայմաններում և փակ հաստատություններում, ինչպես նաև հանրային վայրերում մասնավոր հավաքներին միաժամանակ կարող է մասնակցել մինչև 10 մարդ։ |hetq.am|

 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 27․05․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 26․05․20

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 25․05․20

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն