Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 27․05․20 (թարմացվող)

19:50- Ֆրանսիայի բնապահպանության նախարար Էլիզաբեթ Բորնը հայտարարել է, որ երկրի բնակիչների համար հանրային տրանսպորտում դիմակ կրելը պարտադիր կլինի, քանի դեռ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը չի հայտնաբերվել: |shantnews.am|

16։27- Իրանում կորոնավիրուսի մայիսի 27-ի վիճակագրական տվյալները․.

Վարակակիրների թիվն ավելացել է 2.080-ով
Ընդհանուր՝ 141.591
Մահացածների թիվն ավելացել է 56-ով
Ընդհանուր՝ 7.564
Ապաքինվածների թիվն ավելացել է 1.739-ով
Ընդհանուր՝ 111.176
[Իրանում ՀՀ դեսպանություն]

 

13։00- Վրաստանում ներքաղաքային հասարակական տրանսպորտը մայիսի 29-ից կվերսկսի աշխատանքը: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան: Քաղաքացիները պետք է հետևեն որոշ կանոնների. ուղևորներից պահանջվում է կրել պաշտպանիչ դիմակ: |aliq.ge|

 

11։17- Երեկ Իսպանիայի Արտաքին գործերի նախարար Արանչա Գոնսալեսը կոչ արեց Եվրոպական Միության անդամ պետություններին որդեգրել սահմանահատումների կարգի միասնական մոտեցում և սկզբունքներ՝ ներառյալ ուղևորների առողջական վիճակի զննում, սահմանների բացում ու ազատ ճամփորդելու հնարավորություն Շենգենյան գոտու ներսում։

 

11։08- Հռոմի ամենագայթակղիչ ու հայտնի զբոսաշրջային վայրերից մեկը՝ Կոլիզեումը, մոտ 3 ամսվա դադարից հետո նորից բաց կլինի այցելուների համար հունիսի 1-ից։ Այս մասին հայտարարել են հնագիտական թանգարանի ղեկավարությունից։ |foxnews.com|

 

10։31- Վրաստանում կորոնավիրուսի վարակի հաստատված դեպքերն՝ ըստ վերջին տվյալների․

Հաստատված դեպքեր- 735 (+3)
Առողջացածներ- 557
Մահեր- 12

 

10։11-  Թուրքիայում մայիսի 26-ին կորոնավիրուսից մահացել է 29 մարդ։ 1 օրվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 948 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 28 դեպք, իսկ ապաքինման` 1․492 դեպք: Թուրքիայում մինչև օրս համավարակից ապաքինվել է 121.507 մարդ, արձանագրվել է վարակման 158․762, իսկ մահվան 4․397 դեպք։ |ermenihaber.am|

 

10։00- Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 5 միլիոն 686 հազարից: Մահացածների թիվն անցել է 352 հազարից: Ապաքինվել է 2 միլիոն 430 հազար 788 մարդ: Վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 725 հազար 275 հաստատված դեպք կա: Մահացածների թիվը 100 հազար 572 է:  Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 394 հազար 507-ի, մահերինը՝ 24 հազար 593-ի: Հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 362 հազար 342 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 3 հազար 807-ը: |armenpress.am|

 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 28․05․20 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 27․05․20

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 26․05․20

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն