Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 28․05․20 (թարմացվող)
22:55 - 28 մայիսի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 28․05․20 (թարմացվող)

23:00- Մեկ շաբաթ առաջ փոքր անհասկացվածություն եղավ: Մենք եղբայրական ազգ ենք, միշտ իրար կողքի կանգնած ենք։ Հայաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի հետ մշտապես հաջող համագործակցություն ենք ունեցել, փոխանակել ենք տարբեր միջոցներ, պատվաստանյութեր և այլն։ Եթե   այն մեզ՝ որպես հիվանդությունների վերահսկման կենտրոնի, դիմի` թեստավորման կամ այլ խնդիրների հետ կապված, մեր իրավասության շրջանակներում պատրաստ ենք օգնել։ [Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Գամկղրելիձե] |aliq.ge|


19:10- OpenDemocracy-ն պարզել է, որ ամերիկացի հարկատուների փողերով Հայաստանում առողջապահական նորություններով հակասական կայք է ֆինանսավորվում, որը տարածում է «չափազանց վտանգավոր» ապատեղեկատվություն COVID-19-ի մասին։

 Կայքը՝ Medmedia.am-ը, հիմադրվել է անցած տարի ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կողմից ՀԿ-ներին տրվող դրամաշնորհների ծրագրի շրջանակում, որի նպատակն է «նպաստել ժողովրդավարությանը», և դրանց չափսը կարող է հասնել տարեկան $50,000-ի։ Մայիսին կայքի ամենակարդացված էջը հայերին կոչ էր անում «հրաժարվել բոլոր [COVID-19-ի] պատվաստումային ծրագրերից”։ Էջը 131,000 դիտում է ունեցել և 28,000 հավանում սոցցանցերում։ |media.am|



17։59- Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները և ՃՈ աշխատակիցները վերահսկողություն են իրականացրել մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում: Հայտնաբերվել է իրավախախտման 24 դեպք: 15 մարդատար տաքսի ավտոմոբիլներում վարորդի կողքին՝ առջև նստատեղում , եղել է ուղևոր, իսկ 9-ի դեպքում վարորդը երթևեկել է առանց դիմակի։ Վերահսկողություն է իրականացվել 16 կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող երթուղիների նկատմամբ: 9 միկրոավտոբուսի դեպքում հայտնաբերվել է, որ առջևի նստատեղին՝ վարորդի կողքին,  1-ի դեպքում բացակայել է սրահի աշխահանիչ հեղուկը:

 

16։55- Քրեակատարողական հիմնարկներում միշտ էլ տեղաբաշխման գործընթացներ են իրականացվում, և մամուլում հրապարակված տեղեկության մեջ որևէ արտասովոր բան չկա: Եթե մտահոգությունը ՔԿՀ-ներում պահվող անձանց առողջությանն է վերաբերում, ապա այս պահի դրությամբ կալանավորված և դատապարտված անձանց շրջանում կորոնավիրուսային հիվադության դեպք չի արձանագրվել։ [Արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյան]

 

16։24- ՍԱՏՄ-ի մասնագետ-տեսուչները մայիսի 21-ից 26-ը մշտադիտարկում են անցկացրել Երևանի 55 նախադպրոցական ուսումնական հաստատություններում:  Խախտումներ հայտնաբերվել են 14 մանկապարտեզներում. ոչ բոլոր աշխատակիցներն են կրել ձեռնոցներ և դիմակներ, երեխաների և աշխատակիցների ջերմաչափման գրանցամատյանները բացակայել են կամ թերի են եղել, երեխաների քնի ժամանակ չի պահպանվել սահմանված սոցիալական հեռավորությունը, խոհանոցներում, սանհանգույցներում բացակայել են մակնշված աղբամանները դիմակների և ձեռնոցների համար։

 

15։57- Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 18-րդ միջոցառման շրջանակներում մայիսի 26-ի դրությամբ շահառու հանդիսանալու ծանուցում է ուղարկվել 12 հազար 200 հարկ վճարող տնտեսվարողի։ Միջոցառման նպատակն է միանվագ դրամաշնորհի տեսքով օժանդակել այն հարկ վճարողներին, որոնք 2020թ. փետրվար, մարտ եւ ապրիլ ամիսներին պահպանել են աշխատատեղերը (ունեցել են 2-100 աշխատող) եւ վերջիններիս գծով հաշվարկված եկամուտների ֆոնդը: |armtimes.com|

 

15։49- Մայիսի 29-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից: Մայիսի 30-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Բելավիա ավիաընկերության կողմից: Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։ Հորդորում են ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան։ [Քաղավիացիայի կոմիտե]

 

15։20-  Այսօր Մեղրիում հաստատված 8 նոր դեպք ունենք։ Եվս մեկ անգամ հորդորում ենք՝ չկազմակերպել ու չմասնակցել զանգվածային միջոցառումների։ [Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյան]

 

14։20-  Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Վեդիի նստավայրում կորոնավիրուսի 6 դեպք է հաստատվել։ Այս մասին հայտնեց Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը։ Վարակված աշխատակիցները և նրանց հետ շփված անձինք մեկուսացվել են: Վարակակիրների շրջանում դատավորներ չկան։ Վարակի 3 դեպք էլ հաստատվել է Վճռաբեկ դատարանում։ |news.am|

 

13։24- Այսօրվա դրությամբ Լոռու մարզում կորոնավիրուսով հիվանդացության թիվը 72 է: Հիվանդներից 54-ն առողջացել են: Ցավոք, Լոռու մարզի կտրվածքով գրանցվել է առաջին մահվան դեպքը: Երևան տեղափոխված մեր հիվանդներից մեկը, ով ուներ հարակից այլ հիվանդություններ, այդ թվում քաղցկեղ, մահացել է: [Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյան]

 

12։47- ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի  մասնագետները թեստավորման համար նմուշառում են իրականացրել մեկուսացված կոնտակտավորներից և Շուշիի շրջանային բուժմիավորումում բուժում ստացող հիվանդներից: Ունենք առողջացման 11 նոր դեպք: Կորոնավիրուսով վարակված ու բժիշկների հսկողության տակ գտնվող մնացած 13 քաղաքացիների առողջական վիճակը գնահատվում է բավարար: [Արցախ/տեղեկատվական շտաբ]

 

12։33-  Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը կորոնավիրուսի 16-րդ դեպքն է հաստատվել, դայակներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Մանկատան աշխատակիցը վաղուց ինքնամեկուսացվել էր տանը, նաև ինքնամեկուսացել էին նրա հետ շփված բոլոր անձինք։ Այդ մասին հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը: Ավելի վաղ մանկատանը 46 կորոնավիրուսի թեստ էր իրականացվել, որից 15-ի պատասխանը դրական էր եղել։ Վարակակիրներից 9-ը հաստատության երեխաներն են, 6-ը՝ աշխատակիցներ: |24news.am|

 

10։53- Մայիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 8216 դեպք, որոնցից 3287-ն` առողջացած, 113-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4772 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 54931 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 442 նոր դեպք և 32 առողջացած։ [ԱՆ]

 

09։17- Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության ջանքերով «Ուրալյան ավիաուղիներ» ընկերությունը ս.թ. մայիսի 27-ին չարտերային թռիչք իրականացրեց Սանկտ-Պետերբուրգից դեպի Երևան: ՀՀ վերադարձավ 225 քաղաքացի՝ 5-ը մինչև երկու տարեկան երեխա: 19 քաղաքացու ուղևորատոմսի արժեքը վճարվել է տեղի հայ բարերարների կողմից՝ գլխավոր հյուպատոսության միջնորդությամբ, որոնցից 5-ը զորակոչիկ են, մնացածը՝ անվճարունակ: [Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսություն]

 

01։03- Ծանր վիճակում պացիենտ՝ 271
Ծայրահեղ ծանր վիճակում պացիենտ՝ 53
Արհեստական շնչառության սարքին միացված պացիենտ՝ 18 [Արսեն Թորոսյան

 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 28․05․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 27․05․20


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել