Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 28․05․20 (թարմացվող)
22:30 - 28 մայիսի, 2020

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 28․05․20 (թարմացվող)

22:30- Իտալիայի ֆուտբոլի առաջնությունը կվերսկսվի հունիսի 20-ին: [Իտալիայի սպորտի նախարար Վինչենցո Սպադաֆորա] |Sky Sport| |armenpress.am|


22:20- Ֆրանսիայում այլեւս չեն մնացել «կարմիր» գոտիներ (ծայրահեղ անբարենպաստ սանիտարական իրավիճակով)։ Երկրի համարյա ամբողջ տարածքն այսուհետ «կանաչ» գոտում է։ «Կանաչ» (բարենպաստ) շրջաններում հունիսի 2-ից կբացվեն ռեստորաններն ու սրճարանները, «նարնջագույններում» առայժմ սրճարանում եւ ռեստորանում կարելի կլինի նստել միայն բացօթյա հատվածներում։ |news.am|


21:50- Անտեսելով 10 հոգուց ավելի հավաքներ կազմակերպելու արգելքը՝ Փարիզում մի քանի տասնյակ բուժաշխատողներ դուրս են եկել բողոքի ցույցի՝ նախագահ Մակրոնից պահանջելով բարելավել աշխատանքային պայմանները, որոնք թույլ չեն տալիս պատշաճ խնամք ապահովել հիվանդների համար: Ըստ բուժաշխատողների՝ չնայած իրենց հաջողվել է համավարակի ընթացքում կյանքեր փրկել, այնուամենայնիվ, հիվանդանոցների առջև ծառացած բարդությունները շարունակում են պահպանվել: |shantnews.am|


19:55- «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան հույս ունի, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կստացվի նախքան հիվանդության երկրորդ հնարավոր ալիքի բռնկումը: |tert.am|


19:02- Հունիսի 9-ից օդանավակայնների ու զբոսաշրջության սեզոնի բացմանն ընդառաջ Կիպրոսի իշխանությունները հայտնել են, որ կհոգան այն զբոսաշրջիկների ծախսերը, որոնց մոտ տեղում կորոնավիրուս կհայտնաբերվի։ 

Պետությունն իր վրա է վերցնում ախտահարված անձանց մնալու, բուժման, սննդի, ինչպես նաև իրենց ընտանիքների ծախսերը։ Այդ անձինք պետք է վճարեն միայն դեպի օդանավակայան հասնելու ու վերադարձի տոմսի համար։ |BBC|

16։09- Հարավային Կորեայի իշխանությունները  կրկին կարանտինային սահմանափակումների են դիմում։ Երկրում երկու շաբաթով կփակվեն թանգարանները, այգիները, ցուցասրահները: Վերջին 24 ժամվա ընթացքում Հարավային Կորեայում հաստատվել է կորոնավիրուսի 79 նոր դեպք, ինչը ապրիլի 5-ից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է: Ավելի քան 51 միլիոն բնակչություն ունեցող երկրում վարակակիրների ընդհանուր թիվը շուրջ 11 հազար 300 է: Շաբաթներ առաջ Հարավային Կորեայի իշխանություններին հաջողվել էր կանխել համաճարակի տարածումը` զանգվածաբար թեստավորելով մարդկանց և վաղ հայտնաբերելով վարակակիրներին: |azatutyun.am|

 

15։33- Ավտոմրցաշարի աշխարհի առաջնության՝ «Ֆորմուլա-1»-ի Նիդերլանդների Գրան Պրին չի կայանա: Այս մասին հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը: Ի սկզբանե այն պլանավորված էր մայիսի 1-2-ի համար, սակայն հետաձգվեց անորոշ ժամանակով, իսկ հիմա կազմակերպիչները հայտնում են, որ այն առհասարակ չի կայանա: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով չեղարկվել է Մոնակոյի Գրան պրին և անորոշ ժամանակով հետաձգվել են Ավստրալիայի, Բահրեյնի, Վիետնամի, Կանադայի, Չինաստանի, Նիդեռլանդների, Իսպանիայի, Ադրբեջանի, Մոնակոյի, Հունգարիայի Գրան պրիները: |armenpress.am|

 

15։04- Իրանում կորոնավիրուսի մայիսի 28-ի վիճակագրական տվյալները.

Վարակակիրների թիվն ավելացել է 2.258-ով
Ընդհանուր՝ 143.849
Մահացածների թիվն ավելացել է 63-ով
Ընդհանուր՝ 7.627
Ապաքինվածների թիվն ավելացել է 1.812-ով
Ընդհանուր՝ 112.988
[Իրանում ՀՀ դեսպանություն]

 

11։43-  Ամերիկյան Boeing օդատիեզերական ընկերությունը որոշել է ավելի քան 6 700 աշխատակցի աշխատանքից հեռացնել։ Այս  մասին ասվում է ընկերության նախագահ և գլխավոր տնօրեն Դևիդ Քելհունի հայտարարությունում: Boeing-ը մտադիր է ԱՄՆ-ում մինչև 12 000 աշխատատեղ կրճատել, ինչն արվում է կորոնավիրուսային համավարակի ֆոնին առաջացած ճգնաժամի հետևանքով: |tert.am|

 

11։33- Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 5,794,350 է, մինչ այս պահը մահացել է 357,516 մարդ, ապաքինվել՝ 2,499,801-ը։ Վարակվածների ընդհանուր թվով առաջին տեղում շարունակում է մնալ Միացյալ Նահանգնեը։ Այստեղ կա 1,745,803 վարակված, 102,107 հոգի մահացել է, 490,130 հոգի՝ ապաքինվել։ Երկրորդ տեղում Բրազիլիան է։ Այստեղ վարակվածների թիվը 414,661 է։ Մինչ այս պահը մահացել է 25,697 մարդ, իսկ 166,647 մարդ ապաքինվել է։

 

11։18- Վրաստանում կորոնավիրուսի վարակի հաստատված դեպքերն՝ ըստ վերջին տվյալների․

Հաստատված դեպքեր- 738 (+3)
Առողջացածներ- 573
Մահեր- 12 |stopcov.ge|

 

10։43- Ըստ Միացյալ Նահանգների Ալերգիայի և վարակների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչիի՝ նախատեսվում է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կիրառման համար պատրաստ կլինի արդեն այս տարի։ Համաձայն ԱՀԿ-ի տվյալների՝ այս պահի դրությամբ առկա է 10 պատվաստանյութ։ Այդ պատվաստանյութերը մարդկանց վրա թեստավորման փուլում են։ |edition.cnn.com|

 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 28․05․20

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 27․05․20 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել