Այս տարի ևս Սևանա լիճը կկանաչի. «ծաղկման» առաջնային փուլերն արդեն սկսվել են. շրջակա միջավայրի փոխնախարար |tert.am|
13:56 - 02 հունիսի, 2020

Այս տարի ևս Սևանա լիճը կկանաչի. «ծաղկման» առաջնային փուլերն արդեն սկսվել են. շրջակա միջավայրի փոխնախարար |tert.am|

tert.am: Սևանի կանաչումը լինելու է պարբերաբար՝ հաշվի առնելով, որ Սևանա լճի էկոհամագարգի վրա բացասական ներգործութունը տևել է տասնամյակներ: Այս տարվա «ծաղկման» առաջնային փուլերն արդեն սկսվել են: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը՝ նշելով, թե այս պահին «ծաղկման» ծավալների մասին տվյալներ չկան:

Ըստ փոխնախարարի՝ կան որոշակի գործոններ, որոնք հավելյալ բացասական ներգործություն են ունենում, և գլխավոր խնդիրներից են՝ Սևանա լճի ջրի մակարդակի իջեցումը, կենցաղային ու այլ կեղտաջրերի ներհոսքը, մոլորակի գլոբալ տաքացումը և ՀՀ-ում ջերմաստիճանի 1,3 աստիճանով բարձրացումը:

Ղափլանյանի խոսքով՝ նախարարությունը կազմել է Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման ծրագիր, որը ներկայացվել է ԵՄ-ին: Ծրագրի շրջանակում նախատեսվել է 5 միլիոն եվրո: Այժմ, ըստ փոխնախարարի, քննարկման փուլ է ԵՄ-ի և ծրագիրն իրականացնողների հետ, և հավանաբար ծրագրերի մեկնարկը կտրվի սեպտեմբերին: Նրա խոսքով՝ կան ջրի որակական և քանակական խնդիրներ, որոնց լուծումը ներառված է ծրագրում:

Փոխնախարարն ընդգծեց, որ Սևանա լճում եղած կապտականաչ ջրիմուռների ծաղկում տեղի է ունենում աշխարհի գրեթե բոլոր երկրներում, որտեղ կան քաղցրահամ ջրի մեծ ջրավազաններ։

Շարունակությունը՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել