ՊԵԿ-ը 1,4 մլրդ դրամի խնայողություն է կատարել |armenpress.am|
11:49 - 08 հունիսի, 2020

ՊԵԿ-ը 1,4 մլրդ դրամի խնայողություն է կատարել |armenpress.am|

armenpress.am: ՀՀ pետական եկամուտների կոմիտեն 2019 թ. պետական բյուջեից իրեն հատկացված միջոցներից 1,4 մլրդ դրամի խնայողություն է կատարել:

Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ընթացքում ասաց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Պետական եկամուտների կոմիտեի բյուջեն 2019 թ. համար շուրջ 30,2 մլրդ դրամ էր: Փաստացի 28,8 մլրդ դրամի օգտագործում է եղել կամ ճշտված ցուցանիշի 95,4%-ը»,- ասաց Ջանջուղազյանը:

Ֆինանսների նախարարը նշեց, որ ՊԵԿ-ը հատկացված միջոցներով 19 միջոցառում է իրականացվել՝ 3 բյուջետային ծրագրի շրջանակում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել