Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 25․06․20 (թարմացվող)
22:30 - 25 հունիսի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 25․06․20 (թարմացվող)

21:36- Մեր վերակենդանացման բաժանմունքներում մահացության տոկոսը մոտավորապես 24% է: Սա «լավ» ցուցանիշ է և պայմանավորված է մեր բուժաշխատողների աշխատանքով և բուժօգնության ժամանակին ու պատշաճ տրամադրումով։ Արևմտյան բազմաթիվ զարգացած երկրներում այս ցուցանիշը տատանվել է 35-45%-ի շրջանակներում։ [Արսեն Թորոսյան



20:20-  ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտարարում է մրցույթ ՊՇՌ մեթոդով հետազոտություններ իրականացնող մասնագետների թափուր հաստիքների համալրման նպատակով: 


19:55- Որոշում է կայացվել պարետատան սահմանած կարգը խախտելու պատճառով Քննչական կոմիտեի 32 ծառայողի զրկել մեկ ամսվա պարգևավճարից, իսկ 25 քաղծառայողների նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն և տրվել տույժ՝ խիստ նկատողություն:


19:35- «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գեւորգյանը եւս վարակվել է կորոնավիրուսով: |Armtimes.com|


17:41- ՍԱՏՄ-ն մեկ շաբաթով կասեցրել է Երևանում գործող հանրային սննդի երկու՝ «Արմ Հուկա» և «Հուկա Փլեյս», կազմակերպությունների գործունեությունը: Այս տնտեսավարողները ոչ միայն անտեսել են ՀՀ պարետի որոշմամբ սահմանված նարգիլե օգտագործելու արգելքը, այլև խախտել են 72 ժամ չաշխատելու որոշումները: Երևանում 72 ժամով  դադարեցվել է ևս մեկ հանրային սննդի օբյեկտի աշխատանք, որտեղ խախտումները կրկնվել են: [ՍԱՏՄ]

 

17:15- ՀՀ պարետի որոշմամբ 5 օրով կասեցվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի թիվ 134 մանկապարտեզի գործունեությունը: Մանկապարտեզում բացակայել է բացօթյա պարապմունքներ անցկացնելու համար համապատասխան տարածքը, խոհանոցում առկա չի եղել հոսող տաք ջուր: [ՀՀ Կրթության տեսչական մարմին]

 

15:05- Քիչ առաջ ստացա իմ թեստի դրական պատասխանը: Հիվանդությունն ինձ մոտ ընթանում է հետևյալ ախտանշաններով` աչքերի շուրջ ցավ, մեջքի մկանային ցավ և ջերմություն, բայց ոչ բարձր: [«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյան]

 

14:42- Հունիսի 24-ին ոստիկանություն ահազանգ է ստացվել այն մասին, որ Աբովյան քաղաքում կորոնավիրուսով դրական պատասխան ունեցող տաքսու վարորդը շարունակում է տաքսի ծառայություն մատուցել: Աբովյան ԲԿ-ից ստացված գրության համաձայն տաքսու վարորդը հանձնել է կորոնավիրուսի թեստ, որի դրական պատասխանը փաստացի հաստատվել է: Հարուցվել է քրեական գործ: [ՀՀ գլխավոր դատախազություն]

 

14:32- ՀՀ Արմավիրի մարզում հունիսի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1200 դեպք, որոնցից 773-ը առողջացած: Մարզում արդեն ունենք մահվան 32 դեպք, կա 807 ինքնամեկուսացած: [Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյան]

 

14:08- Եթե հակահամաճարակային կանոնները չպահպանեցինք, մեր պրոբլեմները գնալով խորանալու են: Մենք պետք է նաև վարչական մեթոդները գործի դնենք, բայց ամենակարևորը վարքագծային փոփոխությունն է: Մեր նպատակը որևէ մեկին տուգանելը չէ, որևէ մեկին չտուգանելն է՝ պայմանով, որ բոլորս պահում ենք հակահամաճարակային կանոնները: [ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան] |armenpress.am|

 

12:53- Հունիսի 25-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 87 հիվանդ է բուժվում: Տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 855 քաղաքացի, նրանցից 196-ի մոտ դրական ախտորոշում կա: [Շիրակի մարզպետարան]

 

12:59- Հունիսի 24-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 1710  դեպք։ Ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 46610  արձանագրություն: [ՀՀ ոստիկանություն]

 

12:44- Քիչ առաջ ստացա կորոնավիրուսի թեստի պատասխանը. այն բացասական է, և ինձ մոտ կորոնավիրուս չկա:
Այնպես որ, ես անցնում եմ իմ բնականոն աշխատանքային ռիթմին: [ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյան]

 

12:18- Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 22-րդ միջոցառումը: Միջոցառման շահառու են ՀՀ այն քաղաքացիները, որոնք առնվազն 85 օրացուցային օր աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի հիման վրա աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել գործատուի հետ 2020թ. հունվարի 1-ից մարտի 30-ը, սակայն ազատվել են աշխատանքից 2020թ. մարտի 31-ից հունիսի 1-ը ու չեն անցել մեկ այլ աշխատանքի: |armenpress.am|

 

11:35- Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսի հաստատված նոր դեպքերը 3-ն են, որոնցից մեկը վարակի նոր օջախից է: Մինչ այսօր հաստատված ընդհանուր դեպքերը 113-ն են: Մեկուսացված է 65 քաղաքացի: [Արցախի Առողջապահության նախարարություն]

 

11:05- ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը վարակակրի հետ շփվելու պատճառով մեկուսացել է, սակայն օրեր առաջ հանձնած թեստի պատասխանը եղել է բացասական: Սիմպտոմներ չունի, ինքնազգացողությունը լավ է, և շարունակում է հեռավար կապի միջոցով իրականացնել իր գործառույթների զգալի մասը: [ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյան] |armenpress.am|

 

10:55- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 69 (տղամարդ), 60 (տղամարդ), 61 (տղամարդ), 90 (կին), 46 (կին), 44 (կին), 61 (տղամարդ), 71 (կին), 74 (կին), 67 (տղամարդ) և 66 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ԱՆ]

 

10:47- Թարմացվել է  25.06.2020թ․ ժամը 11։00-ին
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը -22488 (+771)
Առողջացածներ - 11335 (+538)
Փաստացի բուժվողներ -10625 (-221)
Ընդհանուր թեստեր - 102736 (+2336)
Մահվան ելքեր - 397 (+11)
Մահվան ելքեր այլ պատճառով –131 (+1) [ԱՆ]

 

10:25- Հոսպիտալիզացիայի  առումով՝  սկսած կիրակի օրվանից, ունենք բարվոք իրավիճակ։ Առավաոտյան 9։00-ի դրությամբ ունենք ընդամենը 51 քաղաքացի, որոնք կարիք ունեն տեղափոխման՝ կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող հիվանդանոցներ, որոնցից միայն 2-ն են գտնվում տանը, մնացածը գտնվում են այլ հիվանդանոցներում։ [Արսեն Թորոսյան]

 

09:06- Նախորդ օրերի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 20 նոր դեպք, եւս 17 հոգի առողջացել է։ [Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան]

 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 26․06․20 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 25․06․20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 24․06․20 (թարմացվող)


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել